National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.10.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
03.10.2006
Գենդերային հիմնախնդիրը` հանդիպման օրակարգում

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ սոցիալական, առողջապահության եւբնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը հանդիպեցին Շվեդիայի Հավասար հնարավորությունների մարդու իրավունքների պաշտպան Քլաեզ Բորգստրոմին, պաշտպանի տեղակալ Պիա Էնգստրոմ Լինդգրենին եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ժողովրդավարական կառավարման ծրագրերի ղեկավար Ալլա Բակունցին` քննարկելու գենդերային քաղաքականության բնագավառում Հայաստանի կատարած օրենսդրական քայլերն ու նախատեսվող միջոցառումները:

Հյուրերը տեղեկացրին, որ դեռեւս 1980 թվականից Շվեդիայում ընդունվել է «Հավասար իրավունքների մասին» օրենքը, որով գենդերային քաղաքականության բնագավառում ապահովվել է հավասար հնարավորությունների սկզբունքը` հենվելով գործնական միջոցառումների մեխանիզմի վրա` գործատուների հստակ պարտավորությունների իրականացման,  սեռական ոտնձգությունների, խտրականության կանխարգելման եւ պատժամիջոցներ կիրառելու ճանապարհով: Հետագայում ընդունվել են այլ օրենքներ եւս, որոնք ներառել են տարբեր ոլորտներ:

Տիկին Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց Հայաստանում գենդերային քաղաքականության հետ կապված օրենսդրական աշխատանքներին, միջազգային տարբեր կառույցներում հայ խորհրդարանականնների ակտիվ մասնակցությանը, քաղաքականության մեջ կանանց ներգրավելու միջոցառումներին` նշելով, սակայն, որ անելիքներ դեռեւս շատ կան աշխատանքի, զբաղվածության, հանրային կյանքում որոշումներ կայացնելուսեռային խտրականությունը հաղթահարելու ուղղությամբ: Տիկին Հակոբյանի գնահատմամբ` կանանց ոչ ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում պայմանավորված են քաղաքական ինստիտուտների, կուսակցականհամակարգի անկատարությամբ, տնտեսության զարգացման մակարդակով,ավանդական մտածողությամբ:

Պարոն Պետրոսյանը նշեց, որ գենդերային խնդրի օրենսդրական լուծումը մեր երկրում շատ ավելիբարվոք վիճակում է, քան իրական կյանքում: Ի սկզբանե ընտանիքում հայ կնոջը վերապահվածդաստիարակչական գործառույթը իր արձագանքն է գտել նաեւ հասարակական կյանքում. պատահական չէ, որ կին աշխատողները ավելի շատ են կրթական ու առողջապահական, քան մյուսոլորտներում: Մտահոգիչ է միջինից բարձր տարիք ունեցող կանանց զբաղվածության խնդիրը, ինչը հաճախ կյանքն է թելադրում, եւ պայմանավորված է տնտեսական որոշակի գործոններով: Պարոն Պետրոսյանը կարեւորեց կանանց ակտիվ մասնակցությունը հասարակական կազմակերպությունների աշխատանքներին, ինչը հասարակական կյանքի մյուս ոլորտներում նրանց ներգրավելու նախադրյալ կարող է դառնալ:

Մարդու իրավունքների պաշտպան շվեդ գործընկերները ծանոթացրին հիմնախնդրի լուծման իրենց փորձին եւ անսալով փորձի փոխանակաման միջոցով խնդիրը լուծելու հայ խորհրդարանականների առաջարկին, հավաստիացրին, որ օրենսդրական դաշտում ունեցած իրենց ձեռքբերումները եւ դրանց կիրառման փորձը օգտակար կարող են լինել հայ օրենսդիրներին, եւ պատրաստակամություն հայտնեցին իրենց խորհրդատվկան ծառայություններով նպաստել Հայաստանում այդ հիմնախնդրի լուծմանը:


03.10.2006
Խորհրդարանը քննարկում է «Թիկնազորային գործունեության մասին» օրենքի նախագիծը
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին շարունակեց քառօրյայի  աշխատանքները: Քվեարկության դրվեցին նախորդ հերթական եւ արտահերթ նիստերում, ինչպես նաեւ ընթացիկ քառօրյայի առաջին նիստումքննարկում անցած բոլոր օրինագծերը: Բացառությամբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նախագծի ու կից երկու օրենքներում փոփոխու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am