National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.7.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
21.07.2023
Ռուսաստանում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը
1 / 20

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ:

Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը ձեւավորվել է բազմադարյա պատմության ընթացքում, եւ այդ հարաբերություններն են կազմում հայ-ռուսական միջպետական համագործակցության հիմքը, որն այսօր զարգանում է դաշնակցային փոխգործակցության սկզբունքների հիման վրա:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

«Արդեն 7 ամիս է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, շարունակում է ապօրինի շրջափակված մնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հայաստանի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ դեռեւս բախվում ենք ուժի սպառնալիքի եւ ուժի կիրառման հետ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է էթնիկ զտումների եւ ցեղասպանության իրական սպառնալիքի առջեւ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխխոսնակը նաեւ անդրադարձել է ընթացող նիստի օրակարգին: «Այսօրվա նիստը նվիրված է Հայաստանի եւ Ռուսաստանի գիտակրթական համագործակցությանը, ինչպես նաեւ միջտարածաշրջանային միջբուհական փոխգործակցությանը: Գիտակրթական ոլորտը քաղաքակրթական ճգնաժամի պայմաններում գլոբալ խնդիրները լուծելու տեսանկյունից կարեւորագույն գործոն է եւ իրավամբ համարվում է ժամանակակից տնտեսության զարգացման կայուն հիմքերից մեկը»,- նշել է նա:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը եւս կարեւորել է հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա պատմության ընթացքում ձեւավորված բարեկամությունը, սփյուռքի դերակատարումը հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացին, ընդգծվել է Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին վնաս չհասցնելու կարեւորությունը:

Նիստի ավարտին Հայաստանի Կոտայքի մարզի եւ Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի, Արմավիր եւ Իրկուտսկ քաղաքների միջեւ ստորագրվել են համագործակցության հուշագրեր:

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի 2024 թվականին Հայաստանում` Դիլիջան քաղաքում:

Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 21-ին Իրկուտսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի շրջանակում հանդիպել է Իրկուտսկ երկրամասի ղեկավար Իգոր Կոբզեվի եւ Իրկուտսկի հայ համայնքի հետ:


21.07.2023
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի հնչեցրած մտահոգությանը
ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ  Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան` Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ...

21.07.2023
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Հուլիսի 24-ին` ժամը 12:00-ին, 334 սրահում տեղի կունենա ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի մամուլի ասուլիսը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am