ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով, ըստ որի` վարչապետն իրավասու է ձեւավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով եւ հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաեւ հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը:
Նախագծի զեկուցող, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը չի փոփոխվել:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: