National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.7.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.07.2023
Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել է «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելլոուշիփ 2023» ծրագրի մասնակիցների հետ
1 / 15

Ուրախ եմ, որ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը ներգրավում է երիտասարդներին խորհրդարանական աշխատանքներում: Դուք տեսնում եք մեր ամենօրյա աշխատանքը եւ կարող եք գնահատել, թե որքանով է այն արդյունավետ. նշել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը` Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելլոուշիփ 2023» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում:

Պատգամավորը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքներն ու գործառույթները, անդրադարձել առանձնահատկություններին ու կարեւորությանը:

Հանդիպման ընթացքում երիտասարդները տարաբնույթ հարցեր են ուղղել հանձնաժողովի նախագահին, որոնք վերաբերել են հանձնաժողովի եւ հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքին, ինչպես նաեւ հաշմանդամություն ու առողջական տարբեր խնդիրներ ունեցող անձանց աշխատանք տրամադրելու օրենսդրական կարգավորումներին:

Անդրադարձ է եղել, մասնավորապես, «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքին եւ դրա կատարման ապահովման երաշխիքներին: Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ կամավորական աշխատանքի վերաբերյալ օրենսդրական աշխատանքներ նախաձեռնվել են դեռեւս 2007 թվականից, եւ այսօր աշխատանքներ են տարվում ոլորտի բացերը լրացնելու ուղղությամբ:

Մասնակիցները կարեւորել են օրենսդրական փոփոխությունների շուրջ հանձնաժողովի ակտիվ գործունեությունը եւ հանդես եկել առաջարկներով:

Նշենք, որ խորհրդարանական պրակտիկայի ծրագիրն այս տարի մեկնարկել է մարտին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբեր:

Ծրագրի 27 խորհրդարանական պրակտիկանտները եւ ֆելլոուները ներգրավված են մի շարք խորհրդարանական ծրագրերում, այդ թվում` քաղաքացիների հետ հանդիպումներում, իրականացնում հետազոտություններ եւ վերլուծություններ, մեդիամոնիտորինգ, կազմակերպում պատգամավորների հետ համայնքային այցեր, կատարում թարգմանություններ եւ այլ աշխատանքներ:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում:

Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին:


06.07.2023
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային եւ մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին...

06.07.2023
Մենք բարձր ենք գնահատում մեր արեւմտյան գործընկերների ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործընթացում. Սոնա Ղազարյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 6-ին պատգամավորը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովում: «Հարգելի' գործընկերներ, Տիկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am