National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.04.2023
Ընդդիմությունը վերադարձել է սեփական օրակարգով, բայց օրակարգ չունի. Ալեն Սիմոնյան
1 / 1

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ` ԱԺ ապրիլի 20-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ է ունեցել:

Խորհրդարանի նախագահն արձագանքել  է պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ նիստերի դահլիճում  այսօր` ապրիլի 20-ին  տեղի ունեցած միջադեպին: Ալեն Սիմոնյանի խոսքով այս ամենը հետեւանք է  այն բանի, որ խորհրդարան վերադարձած ընդդիմությունը, որը վերադարձել է իր օրակարգով, իրեն պարզապես սպառել է եւ օրակարգ չունի:

ԱԺ նախագահն ընդգծել է` ընդդիմությունն ընտրել է տարբեր մարտավարություններով խանգարելու, ներկայություն ապահովելու, սադրանքներ կազմակերպելու, ամբիոնից ստեր հնչեցնելու, նույն սկավառակն անընդհատ պտտելու գործելաոճը:

ԱԺ նախագահը նշել է, որ երբ ամբիոնին մոտեցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, թվացել է, թե նա պետք է հերքի նախկինում արած իր հայտարարությունները: Հարցն այն է, որ այսօր դատարանը վճիռ է կայացրել, որով Արեգնազ Մանուկյանին պարտավորեցրել է հերքել իր հնչեցրած սուտը, որով ԱԺ նախագահը եւ նրա գործընկերները մեղադրվել են միլիոնատերեր լինելու մեջ: «Զավեշտը նրանում է, որ դատարանը վճռել է, որ ինքը պետք է մոտ մեկ մլն դրամ վճարի: Կարծում եմ, որ իր ասածը տեղի ունեցավ, եւ պարտավոր է, եթե չբողոքարկի, վճարել այդ մեկ մլն դրամը»,-ասել է նա:

ԱԺ նախագահը նշել է, որ դասական քաղաքականության մեջ ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություն, սակայն ընդդիմությունը չի պահանջում անցկացնել նոր ընտրություններ, քանի որ գիտի, որ նրանց մեծամասնությունը պարզապես չի լինի նոր խորհրդարանում: 
  
Մանրամասները` տեսանյութում: