National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.04.2023
Նախարարության գլխավոր նպատակն է ունենալ զարգացող համայնքներ եւ մրցունակ, որակյալ ենթակառուցվածքներ. Գնել Սանոսյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքն ու արդյունքները
1 / 6

2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 247 մլրդ 750 մլն գումար, որից ծախսվել է 235 մլրդ դրամը կամ 95 տոկոսը: Իրականացվել է 24 ծրագիր, 146 միջոցառում: Այս մասին ապրիլի 19-ի ԱԺ արտահերթ նիստում բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ:

Հարակից զեկուցողի խոսքով նախարարության գլխավոր նպատակն է ունենալ կայուն զարգացող համայնքներ եւ մրցունակ, որակյալ ենթակառուցվածքներ: «Մեր հիմնական աշխատանքները միտված են այս ուղղություններով առաջընթաց գրանցելուն»,- ընդգծել է նախարարը: Ըստ նրա՝ տարածքային կառավարման եւ ՏԻՄ ոլորտում նախարարությունը շարունակական կերպով փորձել է մեծացնել տարածքային եւ տեղական դերակատարների կարողությունները:

Նշվել է, որ նախորդ տարի համապատասխան օրենքներում իրականացված փոփոխությունների արդյունքում մարզպետարանի փոխարեն ունենք մարզպետի աշխատակազմ՝ նոր կանոնադրությամբ, նոր կառուցվածքով, փոփոխված գործառույթներով: Նախարարի գնահատմամբ համայնքների միավորման ու խոշորացման գործընթացում մարզպետարան-համայնք կառուցվածքային որոշակի նմանության ապահովումը կունենա դրական ազդեցություն:

«Նախորդ տարի շարունակվել է համայնքների միավորման գործընթացը, եւ համայնքային խմբի մեջ միավորվել են 13 համայնքային փնջեր: Արդյունքում` Հայաստանում ունենք 71 համայնք, այդ թվում` Երեւանը եւ Գյումրին»,- ընդգծել է նախարարը եւ հավելել` 71 համայնքներից 64-ը խոշորացված համայնքներ են:

Գնել Սանոսյանի կարծիքով իրականացված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն կա ավելի ակտիվացնել ապակենտրոնացման գործընթացը եւ ընդլայնել ՏԻՄ լիազորությունները:

Նախարարն անդրադարձել է համայնքներում ծառայությունների էլեկտրոնային մատուցման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: «Այստեղ հսկայական դերակատարում ունեն համայնքներում հիմնվող քաղաքացիների սպասարկման գրասենյակները»,- ասել է զեկուցողը եւ տեղեկացրել, որ նախորդ տարի հիմնվել են եւս 5-ը, եւ այս պահին 59 համայնքներում առկա է քաղաքացիների սպասարկման 75 գրասենյակ, որտեղ մատուցվում են տարաբնույթ ծառայություններ, եւ բնակիչները կարիք չունեն այցելելու պետական այլ գերատեսչություններ:

Նախարարը կարեւորել է էլեկտրոնային եղանակով գույքահարկի հավաքագրման գործընթացը: Նշվել է, որ 2022 թվականին համայնքների համար մշակվել է միջնաժամկետ ծախսային ծրագրեր իրականացնելու գործընթաց:

Գնել Սանոսյանի խոսքով Կառավարությունն ավելացնում է համայնքներին տրամադրվող դոտացիաները. 2018 թվականին այն  կազմում էր 48 մլրդ, 2022 թվականին 64 մլրդ է, 2023 թվականին նախատեսված է 69 մլրդ:

Ըստ նախարարի` գործադիրը շարունակում է աջակցությունը սահմանամերձ համայնքներին. նախորդ տարի տրամադրվել է 996 մլրդ դրամի աջակցություն: Գնել Սանոսյանը ներկայացրել է նաեւ սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերը, ճանապարհաշինության ոլորտում կատարված ասֆալտապատման աշխատանքները:


19.04.2023
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ ոլորտներում նախորդ տարի իրականացված աշխատանքները
Ազգային ժողովը 2022 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը»: Ռազմավարական այդ փաստաթղթի գլխավոր նպատակը յուրաքանչյուր քաղաքացու որակյալ եւ միջազգայնորեն մրցունակ, հասանելի կրթության ապահովումն է. ԱԺ ապրիլի 19-ի արտահերթ նիստում ասել է Կ...

19.04.2023
Անհատի եւ հանրային առողջությունն անգնահատելի ռեսուրս է, որը մենք պետք է պատասխանատվությամբ պահպանենք. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքն ու արդյունքները
2022 թվականին մենք շարունակել ենք դիմակայել համավարակով եւ անվտանգային հարցերով պայմանավորված ահռելի մարտահրավերներին եւ անշեղորեն իրացրել Կառավարության ծրագրով նախատեսված համակարգային բարեփոխումների օրակարգը: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 19-ի ՀՀ ԱԺ արտահերթ ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am