National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.04.2023
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ ոլորտներում նախորդ տարի իրականացված աշխատանքները
1 / 30

Ազգային ժողովը 2022 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը»: Ռազմավարական այդ փաստաթղթի գլխավոր նպատակը յուրաքանչյուր քաղաքացու որակյալ եւ միջազգայնորեն մրցունակ, հասանելի կրթության ապահովումն է. ԱԺ ապրիլի 19-ի արտահերթ նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նշենք, որ նախորդ օրվանից  խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Հայրենաճանաչության նպատակով դպրոցներում ներդրվել է նոր առարկա` «Ես եւ իմ հայրենիքը»: Նախարարը նշել է, որ շուրջ 25.000 մշակույթի անշարժ հուշարձաններ ունենք Հայաստանում, որոնցից 7-ն ընդգրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ըստ Ժաննա Անդրեասյանի` քաղաքացիներից շատերը հայրենաճանաչ չեն, այնինչ հայրենասիրության համար կարեւոր նախադրյալ է հայրենաճանաչությունը:

Վերջին տարիներին մեծ թափ են ստացել պետության կողմից հուշարձանների վերականգնման աշխատանքները: Շուրջ 10 հուշարձան այժմ վերականգնվում է պետություն-մասնավոր անձ համագործակցությամբ:

Միայն նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության թանգարաններ է այցելել 1 մլն 78.000 մարդ, որը շուրջ 15 տոկոսով ավելի է 2021 թվականի այցելություններից:

Այս տարվա մայիսի 1-ից մինչեւ 12 տարեկան երեխաների մուտքը վերոնշյալ թանգարաններ կլինի անվճար, 12 տարեկանից բարձր երեխաները եւ ուսանողները թանգարաններ կայցելեն կես գնով: Սոցիալական մյուս խմբերի համար եւս կգործեն արտոնություններ:

Հաշվետու տարում թատրոնների եւ համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման նպատակով հատկացվել է ռեկորդային` 1 մլրդ 284 մլն դրամ: 2021 թվականին այդ թիվը կազմել է 300 մլն դրամ:

Սպորտի մասսայականացման նպատակով կարեւորվել է մարզական ենթակառուցվածքների հասանելիությունը: Այժմ կառուցվում են 12 մարզադպրոցներ եւ մարզական կառույցներ:

Նախարարի խոսքով հաշվետու տարում ավելացել է նաեւ մարզիկների պարգեւատրումների չափը:

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում կայացել է գիտության եւ արվեստի «Սթարմուս» միջազգային 6-րդ փառատոնը, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, այդ թվում` Նոբելյան 7 մրցանակակիր:

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել շուրջ 200 գիտական, կրթական, մշակութային միջոցառում` հանրաճանաչ գիտնականների մասնակցությամբ:

Ըստ ԿԳՄՍ նախարարի` որպեսզի գիտությամբ զբաղվելը գրավիչ լինի, մեկնարկել է գիտաշխատողների աշխատավարձերի փուլային բարձրացման ծրագիրը: Աշխատանքներ են տարվում, որպեսզի ոլորտը համալրվի երիտասարդ գիտնականներով:

Գիտության ոլորտի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ ավելացել է շուրջ 2,5 անգամ կամ 150 տոկոսով:

Անդրադառնալով դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի 24 դպրոցներում եւ 46 մանկապարտեզներում ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այս պահին աշխատանքներ են ընթանում 165 դպրոցներում եւ 125 մանկապարտեզներում: Դրանք շահագործման են հանձնվելու ամբողջությամբ հագեցված նոր գույքով:

Ընդհանուր առմամբ հանրապետությունում նախատեսվում է ունենալ 150 կրթահամալիր, որից 40-ը` Սյունիքի մարզում: «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հետ համատեղ Սյունիքում նախատեսվում է ունենալ նաեւ 2 սմարթ կենտրոն:

Աշխատանքներ են տարվում դպրոցները լաբորատորիաներով համալրելու մասով: Նախարարն անդրադարձել է նաեւ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` նշելով դրա արդյունավետությունը:

Բարեփոխումներ են սկսվել բարձրագույն կրթության ոլորտում, արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում` միտված ակադեմիական քաղաքի ստեղծմանը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է` արդյո՞ք քննարկվել է մասնավոր դպրոցներին այն արտոնություններով աջակցելու հարցը, ինչից օգտվում են պետական դպրոցները: Փոխնախագահը նշել է միջազգային փորձը, ըստ որի թե' մասնավոր, թե' պետական կրթական հիմնարկները նույնատիպ աջակցություն են ստանում պետական բյուջեից: Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է,  որ ՀՀ-ում գործում են շուրջ 1400 պետական հանրակրթական, եւ 50 ոչ պետական դպրոցներ: Նախարարի խոսքով այստեղ իրավիճակը շատ բազմաշերտ է: Նա պարզաբանել է, որ նախորդ տարվանից ոչ պետական դպրոցների տարրական դասարանների շուրջ 4000 աշակերտները եւս ստանում են անվճար դասագրքեր, «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը հեղինակել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

«Մենք նաեւ քննարկում ենք ներառականության ապահովման հարցը, քանի որ սա պահանջում է լրացուցիչ ծախսեր, գուցե այդ աջակցության տրամադրման հարցը քննարկենք հաջորդ փուլում»,- ասել է նախարարը եւ հավելել, որ երեխաների թվով ֆինանսավորման հարցի հետ կապված եւս հավելյալ քննարկման կարիք կա: Արձագանքելով` Հակոբ Արշակյանն ընդգծել է` եթե մենք ասում ենք, որ Հայաստանում  հանրակրթությունն անվճար է երեխաների համար, ապա պետք է հավասարապես օգնենք կայանալու բոլոր տեսակի դպրոցներին` պետական եւ ոչ պետական, եթե նրանք գործունեությունն իրականացնում են օրենսդրությանը համապատասխան:

«Կարծում եմ, որ պետք է պատրաստ լինենք նման փոփոխությունների»,- ամփոփելով խոսքը` ասել է Ժաննա Անդրեասյանը: Նա նաեւ ասել է, թե ոչ բոլոր մասնավոր դպրոցներն են ապահովում որակյալ կրթություն: «Այդ 50 դպրոցների թվում կան նաեւ ոչ պետական դպրոցներ, որտեղ բավականին բարդ է հասկանալ, թե ինչպիսին է կրթության որակը»,- ասել է նախարարը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ  նախարարից հետաքրքրվել է ԿԳՄՍ նախարարության համակարգման տիրույթում գտնվող լեզվական քաղաքականությամբ` նշելով, որ այդտեղ չկա գործող ռազմավարություն: «Ի՞նչ նորություն ունենք այս կապակցությամբ»,- հարցրել է պատգամավորը:

«Սա շատ կարեւոր հարց է, որը դեռեւս քննարկման փուլում է, քանի որ մոտեցումները տարբեր են: Սահմանադրության փոփոխություններից հետո Լեզվի կոմիտեն իրեն վերապահված գործառույթների մասով, որոնք նրան վերապահված էին մինչեւ սահմանադրական փոփոխությունները, չի գործում, եւ տեսչական գործառույթների մասով ունենք բաց: Սա լրջագույն խնդիրներ է առաջ բերում «Լեզվի մասին» օրենքի պահպանման ուղղությամբ աշխատանքների շրջանակներում, քանի որ ստիպված ենք լինում բոլոր դեպքերում դիմել դատարան` չունենալով գործող այլ գործիքակազմերի հնարավորություն: Միեւնույն ժամանակ, ակնկալիքը Լեզվի կոմիտեից, որ այն պետք է գործի դեռեւս տեսչական մարմնի տրամաբանության մեջ, պահպանվում է: Այստեղ, այո', ունենք կառուցվածքի քննարկման եւ արդյունավետ կառուցվածք գտնելու կարիք, հատկապես, որ Լեզվի կոմիտեի գործառույթները շատ լայն են եւ չեն վերաբերում միայն ԿԳՄՍ նախարարության տիրույթին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը նաեւ հավելել է, որ  առաջնային խնդիրներից է լեզվական քաղաքականության մշակման նախաձեռնումը. ժամանակները պահանջում են հասկանալ, թե ինչ փոփոխությունների կարիք ունենք, որպեսզի դրանք լինեն շատ ավելի ադեկվատ այն մարտահրավերներին, որոնք կան: Այս համատեքստում հիմնական զեկուցողն ընդգծել է, որ անհրաժեշտություն կա հասկանալ` ո՞ր լեզուների զարգացումը պիտի դնել մեր դպրոցներում, որոնք պիտի խրախուսել, իսկ որոնք են, որ այս պահին դառնում են ոչ այդքան կարեւոր: Կամ ինչպիսի՞ քաղաքականություն պիտի վարել նոր տեխնոլոգիաների եւ լեզվաբանության զարգացման շրջանակներում: 
 
Անդրադառնալով պատգամավոր Էմմա Պալյանի` ուսուցիչների կողմից բարձրաձայնված այն հարցին, թե կարող են միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն առանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու շարունակել աշխատել, այն դեպքում, երբ մասնակցել են պարտադիր ատեստավորմանը, հավաքել համապատասխան կրեդիտներ, ստացել իրավունք դպրոցում դասավանդելու` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առանց կամավոր ատեստավորում անցնելու` իրենց աշխատանքը չեն կարող շարունակել այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն: Նա պարզաբանել է, որ այդ ուսուցիչները 12 տարի ժամանակ ունեին ստանալու համար բարձրագույն կրթություն:

Նախարարը պարզաբանել է, որ այսօր հանրապետությունում կա միջին մասնագիտական կրթություն ունեցող 1340 ուսուցիչ: Այժմ շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ, ըստ որի` այն ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն եւ կկարողանան հաջողությամբ մասնակցել կամավոր ատեստավորմանը, կկարողանան շարունակել իրենց աշխատանքը` ունենալով կամավոր ատեստավորման նույն արտոնությունները, ինչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները:

Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների բազմաբնույթ հարցերին:
 



19.04.2023
Նախարարության գլխավոր նպատակն է ունենալ զարգացող համայնքներ եւ մրցունակ, որակյալ ենթակառուցվածքներ. Գնել Սանոսյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքն ու արդյունքները
2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 247 մլրդ 750 մլն գումար, որից ծախսվել է 235 մլրդ դրամը կամ 95 տոկոսը: Իրականացվել է 24 ծրագիր, 146 միջոցառում: Այս մասին ապրիլի 19-ի ԱԺ արտահերթ նիստում բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթա...

19.04.2023
Անհատի եւ հանրային առողջությունն անգնահատելի ռեսուրս է, որը մենք պետք է պատասխանատվությամբ պահպանենք. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքն ու արդյունքները
2022 թվականին մենք շարունակել ենք դիմակայել համավարակով եւ անվտանգային հարցերով պայմանավորված ահռելի մարտահրավերներին եւ անշեղորեն իրացրել Կառավարության ծրագրով նախատեսված համակարգային բարեփոխումների օրակարգը: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 19-ի ՀՀ ԱԺ արտահերթ ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am