National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.04.2023
Հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները. ՀՌՀ նախագահը ներկայացրել է 2022 թ. տարեկան հաղորդումը
1 / 14

Հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ` առանց իշխանությունների միջամտության. ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ապրիլի 13-ին ԱԺ հերթական նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի` 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս:

Նա տեղեկացրել է, որ հեռարձակողների խմբագրական եւ կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման  իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հանձնաժողովի գրավոր հարցադրմանն ի պատասխան էական նշանակություն ունեցող բողոքներ չեն ստացվել:

Ըստ Տիգրան Հակոբյանի` հանձնաժողովը երբեմն բռնկվող կոնֆլիկտներում միջնորդի դեր է ստանձնել իշխանությունների որոշ ճյուղերի  եւ հեռարձակողների միջեւ:

«Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ 2021 թվականից ի վեր հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը եւ սպառնալիքները»,- ասել է ՀՌՀ նախագահը:

Նրա խոսքով կառույցն այս տարի եւս գործել է անկախ` առանց պետական մարմինների ուղղորդության եւ միջամտության:

Նա խոսել է նաեւ մեդիաոլորտի զարգացման նպատակով  խոչընդոտներ առաջացնող օրենսդրական բացերի մասին, մասնավորապես, նշելով, որ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մի մասը վերաբերում է հանձնաժողովին վերապահված գործառույթներին, իսկ մյուս մասը` մեդիաոլորտին:

Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում գործել է 115 լիցենզավորված ընկերություն, որից 22-ը տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերություն է, 28-ը` լսողական, 65-ը` ցանցային օպերատոր: Առանց լիցենզիայի գործել են հանրային հեռարձակողների 2 տեսալսողական եւ 4 լսողական ծրագրեր:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թվականի ընթացքում հանձնաժողովը հարուցել է 44 վարչական վարույթ, որից 29-ը` սեփական նախաձեռնությամբ, 15-ը` բողոքների համաձայն:

ՀՌՀ նախագահն անդրադարձել է նաեւ դատական կարգով բողոքարկման աննախադեպ աճերին եւ տեղեկացրել, որ հաշվետու տարում հանձնաժողովը 12 հայցով հանդես է եկել որպես պատասխանող կողմ:

Ելույթի ավարտին զեկուցողն անդրադարձել է նաեւ 2022 թվականին ավարտված տեխնիկական վերազինման աշխատանքներին:

Պատգամավորները հետաքրքրվել են  մեդիագրագիտությանը վերաբերող խնդիրներով, էթիկայի կանոնագրքի բովանդակությամբ, Հայաստանում ռադիոալիքների ավելացման համար ձեռնարկվող քայլերով, ֆինանսավորումը կանխարգելելուն ուղղված գործիքակազմի մշակման գործընթացով, օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության պատճառներով, տեղեկատվական հոսքերի անվերահսկելիության դեմ պայքարով, ստվերային հեռուստաընկերությունների լիցենզավորմամբ:

«Մենք գրանցում ենք բոլոր հարցադրումները եւ կփորձենք դրանք հաշվի առնել մեր գործունեության ընթացքում: Կփորձենք միասին աշխատել խնդիրները լուծելու համար», - եզրափակիչ ելույթում ասել է Տիգրան Հակոբյանը:


13.04.2023
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ: Թագ...

13.04.2023
Խորհրդարանն ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը
Ազգային ժողովն ապրիլի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ...

13.04.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան ապրիլի 14-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:...

13.04.2023
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

13.04.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ողջունելով դեսպանին` Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Տեղ համայնքում ապրիլի 11-ին տեղի ու...

13.04.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է 3 հարց
Վարժական հավաքների ու զորահավաքային զինծառայության զորականչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքներն ու կարգապահական տույժերն ու տեսակները կհստակեցվեն: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 13...

13.04.2023
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը եւ պատվիրակության անդամներն ապրիլի 13-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ ն...

13.04.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին
ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը երկրորդ ընթարցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 13-ի արտահերթ նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ...

13.04.2023
Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ-ի, Հունաստանի եւ Կիպրոսի իր գործընկերներին
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 13-ին նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախ...

13.04.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.04.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.04.2023
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է լրացնել առկա իրավական բացերն ու թերությունները
Առաջարկվում է սահմանել եւ հստակեցնել տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը ներկայացվող  պարտադիր պայմանները: Այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմիններ...

13.04.2023
Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամները կնշանակվեն 3 տարի ժամկետով. Արդարադատության նախարարի տեղակալ
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում  նախատեսված փոփոխությունները վերաբերում են միայն Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացմանը եւ մանրամասնում են դրա հետ կապված կարգը. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ապրիլի 13-ի ԱԺ նիստում: Նրա խոսքով...

13.04.2023
Նախատեսվում է կարգավորել հավատարմագրման ոլորտում սահմանված հիմնական հասկացությունները
Գործադիրը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում «Հավատարմագրման մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ փաթեթը մշակվել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում. նպատակն է բարեփոխել ՀՀ հավատարմագրման եւ որակի ենթակառուցվածքների...

13.04.2023
ՀՀ-ն կկարողանա դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու. կսահմանվեն կառուցակարգեր
Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին, Բարձրագույն դատական ատյաններին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմում ներկայացնել ՄԻԵԴ. այս մասին ԱԺ-ի՝ ապրիլի 13-ի նիստում ասել է Արդարադատո...

13.04.2023
Մատուցվող փոստային ծառայությունները նախատեսվում է համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին
Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել հասկացությունները: Մասնավորապես, սահմանվել է 19 նոր հասկացություն, նոր խմբագրությամբ է շարադրվել 18 հասկացություն, որոնք համապատասխանեցվել են Համաշխարհային փոստային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին: Խմբագրվել են փոստային կ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am