National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.04.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր
1 / 5

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ մի շարք ապրանքների գծով հանելով ԱԱՀ-ի գանձումը սահմանին, որի արդյունքում ակնկալվում է, որ նշված ապրանքների ներմուծման ծավալները կավելանան:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը լրամշակվել է: Կառավարության ներկայացրած բովանդակային, խմբագրական առաջարկներն ընդունվել են: Նախագծում ավելացվել է երեք նոր ծածկագիր:

««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել եւ հնարավորինս ամբողջականացնել քաղաքաշինության բնագավառում Կառավարության իրավասությունը, հստակեցնել հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, կազմման եւ հաստատման ընթացակարգերն ու կանոնակարգերը, սահմանել լրացուցիչ պահանջներ առանձնացված օբյեկտներում քաղաքաշինական գործունեության իրականացման համար գործող ընթացակարգում:

Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի՝ առաջին ընթերցումից հետո քննարկվել եւ ընդունվել են ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության մի շարք առաջարկություններ:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակը ոսկու խտանյութը եւ համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է, ինչի համար առաջարկվում է ԱԱՀ-ից ազատված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է փոխել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչը կատարվել է: Օրինագիծն ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսի մեկին:

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի նպատակն է խթանել էլեկտրոնային վարույթների ծավալների աճը, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման եւ հողաշինարարության գործունեության ոլորտում համալրել պահանջվող տեղեկատվությունը, վերացնել 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը, ապահովել իրական հնարավորություններ՝ ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց օտարման շերտերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, այդ ուղղությամբ օբյեկտիվ, ամբողջական տեղեկատվական բազայի ստեղծման համար:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

Նիստի ավարտին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ մի քանի դեղագործական ընկերությունների կողմից Ազգային ժողով է ներկայացվել հանրագիր: Նա հորդորել է գործընկերներին ծանոթանալ տեքստին եւ պատրաստվել առաջիկայում դրա քննարկմանը:


05.04.2023
Լիտվայի Սեյմի պատվիրակությունը հյուրընկալվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության` Հայաստան այցի շրջանակում ապրիլի 5-ին պատվիրակության անդամները հյուրընկալվել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Նշենք, որ նախորդ տարի ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակ...

05.04.2023
Հակոբ Արշակյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ է հանձնել մեքսիկացի պատգամավորներին` Մեքսիկայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակելու համար
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին եւ Ինդիրա Կեմպիս Մարտինեսին: ԱԺ փոխնախագահի համոզմամբ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու եւ խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ ու ողջունում է բարեկամական խմբերի ս...

05.04.2023
Կսահմանվեն Հակակոռուպցիոն կոմիտեում կարգավարական վարույթների իրականացման առավել գործուն եւ արդյունավետ իրավակարգավորումներ
Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ կարգավորումներ նախատեսելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավ...

05.04.2023
Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պայմանների խախտումների դեպքերում առաջարկվում է սահմանել վարչական տուգանքներ
Ներկայումս Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտում գործունեություն են ծավալում շուրջ 53 սերտիֆիկացված  արտադրողներ, սակայն օրգանական գյուղատնտեսության զարգացման եւ արտադրանքի ծավալների ավելացման պոտենցիալը բավական մեծ է: Ներկայացված օրենսդրական նախագծերի նպատակն է առավել նպաստավոր պայմ...

05.04.2023
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է փոստային ծառայությունների որակի բարելավում
««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց ան...

05.04.2023
Առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ
Առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումներն ու հաշվետվությունները, ինչի արդյունքում բոլոր սեփականատերերը հնարավորություն կունենան նշված կայքի միջոցով տեղեկանալ քննարկվող հարցերին ե...

05.04.2023
Կսահմանվի ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական կառուցակարգը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական ամբողջ կառուցակարգը սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկել է լրացում կատարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ Վարչական դատավարության, Քաղաքացիական դատ...

05.04.2023
Պետք է ապրել խաղաղ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշեւիչիուտե
Այսօր ծանոթացանք փաստերի հետ, որոնք մեզ հայտնի չեն եղել: Լիտվայի ժողովուրդն էլ է անցել դժվարությունների միջով, բայց մեր պատմությունն այդքան ողբերգական չէ: Պետք է ապրել խաղաղ, միշտ հիշել անցյալը, դրանից անել հետեւություններ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. ասել է Լիտվայի...

05.04.2023
Հստակեցվում են տեսչական մարմնի վարչական ակտերին, որոշումներին եւ կարգադրագրերին ներկայացվող պահանջները
Գործող կարգավորումներով տեսչական մարմնի կողմից շենքերի կամ այլ օբյեկտների մասով տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվում են հետագա շահագործման հետ կապված բարձր ռիսկեր: Այդ պայմաններում տվյալ օբյեկտի շահագործումը կասեցնելու որոշում է կայացվում, սակայն գործնակա...

05.04.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.04.2023
Օրինագծի ընդունմամբ կբարելավվի ՀՀ շահերի պաշտպանության որակը եւ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը
Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվի Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը եւ ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը: Կառավարության հեղինակած ««Միջազգային իրավական հա...

05.04.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.04.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am