National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.12.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանափակվի տեսալսողական մեդիաոլորտում շահումով խաղերի եւ վիճակախաղերի գովազդը
1 / 6

Գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ` ըստ էության դառնալով անուղղակի գովազդ:

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններով առաջարկում է սահմանել, որ տեսալսողական մեդիամիջոցների անվանումները չեն կարող նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների, որոնք վերջին հինգ տարում զբաղվել են այդ գործունեությամբ, անվանումների կամ ապրանքային նշանների հետ:

Հեղինակն առաջարկել է «վերջին 5 տարին» փոխարինել «վերջին 10 տարում» բառակապակցությամբ: Հանձնաժողովականները դեմ չեն արտահայտվել փոփոխությանը:

Պատասխանելով հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի` ժամկետի փոփոխության վերաբերյալ հարցին` Գեւորգ Պապոյանը նշել է. «Մեր խնդիրը որեւէ շահումով խաղի դեմ չէ, մեր խնդիրը խաղամոլության դեմ է: Եթե այն առնչվեր որեւէ կազմակերպության, այն կդառնար անուղղակի գովազդ»:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարեւորելով նախագծերի փաթեթի ընդունումը, նշել է, որ իրենց նպատակը բիզնեսով զբաղվող ընկերություններին ճնշելը չէ, այլ օրենսդրորեն սատարելը, քանի որ նրանք ներդրումներ են կատարում տարբեր բնագավառներում, հատկապես շեշտադրվել է ՏՏ ոլորտի ներդրումների ծավալը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանն իր գոհունակությունն է հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Ըստ Գեւորգ Պապոյանի` առաջին ընթերցումից հետո պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել: Կառավարության` տեխնիկական բնույթի առաջարկն ընդունվել է հեղինակի կողմից:

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում:
 
 


19.12.2022
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով Հայաստանի մշակութային ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան ծավալելու միջսահմանային համագործակցություն եվրոպացի գործընկերների հետ
Հայաստանը մասնակցել է եվրոպական տարածքում մշակույթի ոլորտում թերեւս ամենամեծ` «Ստեղծագործ Եվրոպա» 2014-2020 թթ. ծրագրին: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստո...

19.12.2022
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

19.12.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am