National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
16.12.2022
Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում
1 / 2

Հարկային վարչարարության իրականացման ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր լուծելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերում: Այս մասին դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում: «Այսօր էլեկտրոնային հարթակի միջոցով առեւտրի մասով ավելացված արժեքի հարկ ՀՀ տարածքում չի գոյանում»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել. «Պատճառն այն է, որ էլեկտրոնային հարթակի ոչ ռեզիդենտ սեփականատերը հանդես է գալիս որպես փոխադրող, չի ներմուծում ապրանքը ՀՀ տարածք եւ էլեկտրոնային առեւտրի առանձնահատկություններով պայմանավորված` ավելացված արժեքի հարկ մեր երկրի տարածքում չի գոյանում»: Ռուստամ Բադասյանի խոսքով միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրները որդեգրում են սպառող երկրի կանոնը: Փոփոխություններով սահմանվում է, որ եթե ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային հարթակներից առեւտուր իրականացնելիս ապրանքը ձեռք է բերում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը, ապա ՀՀ տարածքում պետք է գոյանա ավելացված արժեքի հարկը:

Նշվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից նման կարգավորումներ ունեն Ղազախստանն ու Բելառուսը:

Անդրադառնալով ավտոմեքենաների օտարման գործարքում նախագծով առաջարկվող փոփոխություններին` զեկուցողը տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց միջեւ ավտոմեքենաների օտարման գործարքների դեպքում եկամտային հարկի փոխարեն կսահմանվի պետական տուրք, եւ դրա գանձումը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը:

Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ հարկային բեռի որեւէ փոփոխություն տեղի չի ունենում. վճարվող պետական տուրքը հաշվարկվելու է ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ:

Սահմանվել է նաեւ «անալիտիկ հաշվառման» հասկացությունը:

Հաջորդ փոփոխությունը միտված է ընդհանուր հարկման դաշտում գործող հարկ վճարողների համար հավասարության ապահովմանը: Հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար շահութահարկի դրույքաչափն առաջարկվել է սահմանել 23 տոկոս:

Պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին` Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ նախաձեռնությամբ էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանք պատվիրող անձի համար որեւէ բեռ չի սահմանվում. ավելացված արժեքի հարկ վճարելու պարտականություն ունենալու է էլեկտրոնային հարթակը: Օրինակ` եթե ՀՀ քաղաքացին գնում է կատարում ՌԴ-ում գործող էլեկտրոնային հարթակից, ապա վերջինս այսուհետ պարտավոր է լինելու ավելացված արժեքի հարկ հաշվարկել եւ վճարել ՀՀ-ում, ինչը հավելյալ եկամուտներ կապահովի բյուջեում:

Գլխադասային` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակցությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Նա կարեւորել է առաջարկվող բովանդակային փոփոխությունները:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
 


16.12.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն առարկայական քննարկումներ են ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրադրության հնարավոր հանգուց...

16.12.2022
Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հյուրընկալել են Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելա...

16.12.2022
Վերահաստատվել է միասնականությունը համատեղ ուժերով շարունակելու պայքարը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավի...

16.12.2022
ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են մի շարք նախաձեռնություններ
Օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե ...

16.12.2022
Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին: Արդյունավետ համագործակցությունը փաստող մտքերի փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաս...

16.12.2022
Ընթացիկ տարվա պետական բյուջեում վերաբաշխումներ են նախատեսվում
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունն իրավունք ունի հաստատված բյուջեի 3 տոկոսի շրջանակում իրականացնելու վերաբաշխումներ: 2022 թ. իրականացվել են նման վերաբաշխումներ: Կապված օբյեկտիվ հանգամանքների հետ՝ անհրաժեշտություն է առաջանում մինչեւ տարեվերջ կատարել հավելյա...

16.12.2022
Օրենսդրական փաթեթով կապահովվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող ե՛ւ քրեական, ե՛ւ քաղաքացիական դատավորների կազմով
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Այս մասին դեկտեմբերի 16-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում ասե...

16.12.2022
Առաջարկվում է «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելուց հետո բացառել դեպոզիտային հաշվում առկա ֆինանսական միջոցների վերջնական բաշխումը՝ ըստ հասցեատերերի
Կառավարությունը լրացում է առաջարկում ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում: Կարգավորումն ԱԺ արտահերթ նստաշրջանի դեկտեմբերի 16-ի նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը: Նախագծի նպատակն է ապահովել Ծառայության դեպոզիտայի...

16.12.2022
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ եւ սահմանած օրակարգով դեկտեմբերի 16-ին արտահերթ նստաշրջան է գումարել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորն ընտրությունից հետո ԱԺ նիստում երդվում է: Սահմանադ...

16.12.2022
Լրացումներ ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում
Գործող օրենքով ծառայությունում գտնվող քրեական գործերը, ինչպես նաեւ քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության: Նշված գործերի՝ Հակակոռուպցիոն կոմիտե եւ այլ քննչական մարմիններ, ըստ ենթակայության փոխանցմամբ պայմանավորվա...

16.12.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
2021 թ. ապրիլի 14-ին ընդունված ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, որպես նոր մասնագիտացված դատարան, ձեւավորվել է Հակակոռուպցիոն դատարանը: Հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով 2022 թ. փետրվարի 9-ին ընդու...

16.12.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am