ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Եղոյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրել է, թե Կառավորությունն ինչ քայլեր է ձեռնարկում դոլարի փոխարժեքի տատանման հետեւանքով ՏՏ ընկերությունների շրջանում առաջացած խնդիրները լուծելու համար:
«Ցանկացած վաստակ կամ հասույթ, որը ստացվում է արտարժույթով այս իրավիճակում նեգատիվ ազդեցություն է թողնում թե' վաստակի, թե' հասույթի վրա»,- նշել է Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը հավելել է, որ նախատեսվում է որոշակի միջոցառումներով օժանդակել եւ փոխհատուցել կորուստը, բայց ճիշտ թիրախով:
Մանրամասները` տեսանյութում: