Հայաստանի Ազգային ժողովում այսօր քննարկվում է երկրի գալիք տարվա ամենակարեւոր ֆինանսական փաստաթուղթը, որում ներառված են բոլոր ոլորտներին ուղղված զարգացումները. ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում:
Պատգամավորն անդրադարձել է պաշտպանական գերատեսչության հատկացումների աճին, խոսել բանակում փոփոխությունների անհրաժեշտությունից՝ սկսած համազգեստից մինչեւ սպառազինություն:
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաեւ բանակում կանանց ներգրավվածության կարեւորությանը:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ժողովրդագրական խնդիրը պետք է արտացոլված լինի մեր անվտանգային ռազմավարության մեջ եւ դրանից պետք է բխեն այնպիսի գործողությունները, որոնց արդյունքում պետք է ավելանա ծնելիությունը: Պատգամավորի գնահատմամբ Հայաստանում բարենպաստ իրավիճակ է ծնելիության մակարդակը բարձրացնելու համար: