National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.11.2022
Առկա են բոլոր նախադրյալները 2023 թ. պետական բյուջեով նախատեսված խնդիրները լուծելու համար. Գեւորգ Պապոյան
1 / 8

2023 թ. բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 364 միլիարդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 652 միլիարդ դրամ, դեֆիցիտը կկազմի 288 միլիարդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնք կիրականացվեն 2023 թ.՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար: 548 միլիարդ դրամ են կազմում կապիտալ ծախսերը. 2023 թ. 1.5 տոկոսային կետով կգերազանցվի ընթացիկ տարվա ցուցանիշը:

Պաշտպանության բնագավառի ծախսը 35 տոկոսով ավելի է 2022 թ. համեմատ, սոցիալական ոլորտը՝ 10 տոկոսով, կրթության բնագավառը՝ 12 տոկոսով, առողջապահությունը՝ 4 տոկոսով, որը ՀՆԱ-ի 1.6 տոկոսն է:

2023 թ. համար որպես հիմնական նպատակադրում սահմանվել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը:

2022 թ. կամփոփվի 11-12 տոկոս տնտեսական աճով: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2023 թ. համար կանխատեսվել է 23.5 տոկոս, 2022 թ. համար՝ 23.2 տոկոս: Ընթացիկ տարվա ինն ամիսներին արձանագրվել է 14 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Վերջին մակրոտնտեսական զարգացումները եւ դրամի արժեւորումը նպաստել են, որ 2022 թ. արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի հարաբերակցության զգալի բարելավում:

2021 թ. տվյալներով Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60,2 տոկոս. ընթացիկ տարվա արդյունքներով կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով Կառավարության պարտքն ավելի կառավարելի ու անվտանգ միջակայքում կայունացնելու կարեւորությունը՝ նախատեսվում է գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը: 2023 թ. նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին Կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում: Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ 2023 թ. պարտքի տեսակարար կշիռը կնվազի:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով գնաճին, նշել է, որ միջազգային համադրելի տվյալներով Վրաստանում ներկա դրությամբ այն կազմում է 10.6 տոկոս, եվրագոտու երկրներում՝ 10.7, Ղազախստանում՝ 18.8, սեպտեմբերի տվյալներով ՌԴ-ում 13.7 տոկոս է, Բելառուսում՝ 17.4, Մոլդովայում՝ 34, ԱՄՆ-ում՝ 8.2:

Հայաստանում 9.5 տոկոս է կազմում, ինչը, ըստ ԿԲ նախագահի, բարձր է: Մարտին Գալստյանը փաստել է, որ իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսված թիրախին՝ 4 տոկոս գնաճին, Կենտրոնական դրամատունը կհասնի եկող տարվա 3-րդ եռամսյակում:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ 2023 թ. բյուջեն արձագանքում է բոլոր մարտահրավերներին: Նա կարեւորել է պաշտպանական ծախսերի 47 տոկոս ավելացումը: Նշվել է, որ այս տարվա սեպտեմբերից արդեն իսկ ավելացել են կենսաթոշակները: 2023 թ. միջին կենսաթոշակը կկազմի շուրջ 50 հազար դրամ, բազային աշխատավարձը՝ 83 հազար, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 75 հազար դրամ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ կարեւոր արձանագրում է բյուջետային աշխատողների աշխատավարձի 25 տոկոսով բարձրացումը:

«Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը կարեւոր քայլ է տնտեսության զարգացման տեսանկյունից»,-ասել է Գեւորգ Պապոյանը:

Շեշտվել է նաեւ կապիտալ ծախսերի ավելացումը, որը հիմնականում ուղղված է մարզերի զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահը կարեւոր է համարել նաեւ կրթության ոլորտի բարեփոխումները. հատկապես ընդգծվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ արդեն Կառավարություն են ուղարկվել 2023 թ. պետական բյուջեի վերաբերյալ առաջարկներ: Ըստ նրա՝ բոլոր նախադրյալները կան 2023 թ. նպատակադրված խնդիրների լուծման ուղղությամբ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի արտահերթ նիստում ամփոփել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները:


10.11.2022
Սեուլում քննարկվել են ժողովրդագրական զարգացման միտումները, աշխարհում բնակչության ծերացման ու ցածր ծնելիության մարտահրավերները
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նոյեմբերի 8-10 Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում մասնակցել է Ծերացման եւ ցածր ծնելիության վերաբերյալ 2022 թ. գլոբալ սիմպոզիումին, որը կազմակերպվել էր Կորեայի վիճակագրության (KOSTAT) եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ...

10.11.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ գիտնականներ, գիտության ասպարեզում նվաճումներ ունեցող եւ հանուն գիտության զարգացման ոչինչ չխնայող հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Մեր երկիրը կարիք ունի հետազոտական աշխատանքով զբաղվող բոլորանվեր լայնախոհների, որոնք իրենց աշխատանքի արդյու...

10.11.2022
Դրական եզրակացություն ՀՀ Կառավարությանը լիազորող նորմեր սահմանելու իրավունք տվող օրենսդրական նախաձեռնությանը
««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության գործող մի քանի որոշումների համար իրավական հիմքի ապահովման, ինչպես նաեւ հետագայում Կառավարության կողմից համապատասխան ոլորտը կարգավորող որոշումներ ընդուն...

10.11.2022
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը
Այս տարին մեզ համար նշանակալից է, քանի որ նշում ենք ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակը: Այս իրադարձությունները նշանավորեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զ...

10.11.2022
Ալեքսեյ Սանդիկովը երեք տարի ժամկետով վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Առցանց ձեւաչափով նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստը: Երեք տարի ժամկետով հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ալեքսեյ Սանդիկովը: Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ ոլորտային հանձնաժողովի մոդելային օրենքների եւ մ...

10.11.2022
ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության անդամներն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյու...

10.11.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.11.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահն առանձնակի կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am