National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
09.11.2022
Կպարզեցվի միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը. հանձնաժողովը քննարկել է օրենքի նախագիծը
1 / 1

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում բարձրաձայնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Գործող կարգավորումներով անշարժ գույքի բաժանման կամ նոր միավորի առաջացման դեպքում կատարվում է իրավունքի պետական գրանցում: Պարտադիր պահանջ է հասցեի որոշման ներկայացումը: Լինում են բազմաթիվ դեպքեր, երբ հասցեի որոշման ներկայացումը կրում է տեխնիկական բնույթ, եւ գործընթացները կրճատելու հնարավորություն կա:

Սուրեն Թովմասյանի խոսքով կադաստրային քարտեզներում բազմաթիվ են կտրտված հատվածները, ոչ ուղիղ բաժանումները: Բազմաթիվ են գործողությունները, երբ, օրինակ, երկու հարեւան ցանկանում են իրենց հողակտորների միջեւ եղած սահմանն ուղղել: Երկու առանձին կտորներ փոխանակելու համար սեփականատերերը պետք է բաժանման սխեմաներ կազմեն, դիմեն համայնքին, ստանան առանձին հասցեներ՝ պահպանելով հիմնական հասցեները եւ ներկայացնեն իրավունքի պետական գրանցման: Այդ կտորներն առանձին միավորներով պետք է ստանան իրավունքի գրանցում, որ հետո հնարավոր լինի օտարել: Այնուհետեւ հաջորդում է առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի կնքումը: Այդ երկու միավորը մեկ հողի մեջ միավորելու համար կրկին քաղաքացիները պետք է միավորման սխեմաներ կազմեն, դիմեն համայնքին, ստանան նոր հասցեներ եւ այլն: Այսինքն՝ գործընթացները խրթին են եւ քաղաքացիներից պահանջում են հավելյալ ժամանակ եւ ֆինանսական միջոցներ:

Նոր կարգավորումներով այս գործողություններն առաջարկվում է իրականացնել մեկ դիմումի շրջանակում: Սեփականատերերը ներկայացնելու են բաժանման սխեմա առանձնացվող եւ վերամիավորվող հատվածների համար եւ իրավունքի պետական գրանցման դիմում: Ըստ սխեմայի՝ այդ հողերն առանձնացվելու են եւ վերամիավորվելու մեկ այլ գույքին, տրվելու է իրավունքի պետական գրանցում:

Համայնքներում առաջարկվում է որոշմամբ սեփականատիրոջը հնարավորություն տալ հողի հատվածը միանգամից ընդլայնել՝ պահպանելով հիմնական գործի հասցեն:

Սուրեն Թովմասյանը նշել է, որ գործում է գեոպորտալը, հասցեները կապակցվել են քարտեզագրական բաղադրիչին, որտեղ վիզուալիզացվելու են նաեւ հասցեները՝ հեռանկարում նաեւ քաղաքացիների եւ համայնքների ղեկավարների համար: Նրա խոսքով համայնքներում հասցեավորման որոշումները կայացնելու խնդիր կա, քանի որ տվյալները թղթային են եւ դրանց հիման վրա շարունակականությունն ապահովելը բարդ է:

Պատգամավոր Դավիթ Առուշանյանը փորձել է պարզել՝ քաղաքացիների համար որքանո՞վ է դյուրացել գործընթացը: «Հողը կիսելու ժամանակ քաղաքացին համայնքապետարան գնալու խնդիր չի ունենալո՞ւ, միայն կադաստրո՞ւմ է վճարումներն ու փաստաթղթերը ներկայացնելու»,-հետաքրքրվել է նա:

«Եթե քաղաքացիների գրանցված իրավունքներում նշված հասցեները համապատասխանում են հասցեավորման կարգին, ապա կարող են իրենց մեջ համապատասխան բաժանումն ու միավորումը կազմակերպել՝ առանց համայնք գնալու: Եթե վկայականի մեջ նշված հասցեն չի համապատասխանում հասցեավորման կարգին, քաղաքացին իր հիմնական վկայականի հասցեի համար պետք է գնա համայնք»,-պարզաբանել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Գործընթացն այժմ թվայնացվել է. քաղաքացին համայնքում միայն իրեն նոր հասցե տամադրելու վերաբերյալ դիմում է գրելու:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


09.11.2022
Հակոբ Արշակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ երախտիքի խոսքեր հղելով ծանր մարտահրավերներին դի...

09.11.2022
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Ասպրամ Կրպեյանը, Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հա...

09.11.2022
Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի եւ տարածաշրջանի համար. Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Բոգդան Կլիխին
Մեր ժողովուրդները շատ նմանություններ ունեն: Ծանոթ եմ Ձեր երկրի պատմությանը, ինչպես հաղթանակներին, այնպես էլ դժվարություններին, որոնք հաղթահարել եք: Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի եւ տարածաշրջանի համար. ասել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը Լեհաստանի Հանրապետության Ս...

09.11.2022
Կսահմանափակվի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը ՀՀ ամբողջ տարածքում
Նախագծով կանոնակարգվում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների եւ այդ հարցերի հետ  կապված իրավահարաբերությունները: Նախագծի ընդունման դեպքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման, տեղափոխման, փոխադրման արգելքների սահմանումը կհանգեցնի երկրի կենսաբանական անվտան...

09.11.2022
Աշխատանքային քննարկում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ
ՀՀ-ում ծնված, սակայն մինչեւ 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չեն կարողանում ստանալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու ...

09.11.2022
Հանձնաժողովի նիստում ամփոփվել են 2023 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված մի շարք ոլորտների բյուջետային հատկացումները
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է 2023 թ. պետբյուջեով նախատեսված տնտեսական ոլորտին առնչվող մի շարք ցուցանիշներ: Ըստ փոխնախարարի՝ տնտեսության ոլորտին նախատեսվել է հատկացնել 212 մլրդ 528 մլն դրամ: Վահե Հովհաննիսյանը փաստել է,...

09.11.2022
Հարկային օրենսգրքում 4 ուղղություններով վերանայումներ են առաջարկվում
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գործարքների հարկման նվազագույն բազաների որոշման կանոններից որոշ բացառություններ նախատեսելուն: Առաջարկվում է վերոնշյալ գործարքների հարկ...

09.11.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ի նիստում մի շարք օրինագծեր քննարկել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: Կառավարության հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մնացել էր անփոփոխ: Նախագծին հանձնաժողովը...

09.11.2022
Օրենսդրական փաթեթով կկարգավորվեն գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մա...

09.11.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

09.11.2022
Կառավարության հեղինակած օրինագծով էլեկտրաէներգետիկական համակարգում կներդրվի հաշվեկշռման ծառայություն
Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակը էլեկտրաէներգետիկական համակարգում հաշվեկշռման ծառայության մատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքերի ամրագրումն է: ՀՀ տարածքայի...

09.11.2022
«Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրով կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ. Վաչե Տերտերյան
Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացմամբ եւ ուժի մեջ մտնելով՝ Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ: ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմամբ եւ ԵՄ ավիացիոն կանոնների կիրառմամբ կզարգացվի նաեւ հետագա համագործակցո...

09.11.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հա...

09.11.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am