National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
26.10.2022
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով թիրախավորվել են բնակավայրեր, ենթակառուցվածքներ. մենք եւ մեր գործընկերներն արագ արձագանքել ենք. Գնել Սանոսյան
1 / 2

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցուպատասխանի ժամանակ խոսել է Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններից: Պատգամավորը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվել է վնասների վերականգնման ու տուժած բնակավայրերում նախապես ծրագրված ասֆալտապատման աշխատանքների իրականացման ընթացքով:

Նախարար Գնել Սանոսյանը փաստել է, որ տուժած բնակավայրերում առաջնահերթ արագորեն վերականգնվել են գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան: Անվտանգությամբ պայմանավորված՝ եղել են դեպքեր, երբ դադարեցվել են ճանապարահաշինարարական աշխատանքները, սակայն, ի պատիվ շինարարների, դրանք մեծ ծավալով վերսկսվել են եւ բնականոն հունով ընթանում են: Նախարարը հավելել է, որ Կառավարության նպատակները, որոնք դրվել են, ամբողջությամբ կիրականացվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: