National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
26.10.2022
Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է խցանումները թեթեւացնելու ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքներով
1 / 2

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվել է, թե ինչ է անում նախարարությունը երեւանյան փողոցներում մշտական դարձած խցանումները թեթեւացնելու ուղղությամբ: Պատգամավորն ընդգծել է, որ խցանումների պատճառ է նաեւ այն, որ Երեւանի տարբեր համայնքներից երեխաներն ընդունվում եւ սովորում են Կենտրոն համայնքի դպրոցներում, ուստի, դպրոցական արձակուրդների ընթացքում երթեւեկությունը համեմատաբար թեթեւանում է:

Նախարարը վերահաստատել է, որ օր օրի Երեւանում տրանսպորտային խնդիրները բարդանում են, եւ դրա առաջին պատճառն այն է, որ քանակապես ավելանում է ավտոմեքենաների թիվը:

Մանրամասները` տեսանյութում: