National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
26.10.2022
Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է «Սուրմալուի» դժբախտ պատահարից տուժածներին հատկացվող աջակցության տրամադրման գործընթացով
1 / 2

Արդյո՞ք «Սուրմալուի» դժբախտ պատահարից տուժած անձինք եւ նրանց ընտանիքների անդամները ստացել են իրենց հասանելի պետական աջակցությունը. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը: 
  
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է աջակցության ծրագիր, համաձայն որի` դրամական աջակցություն պետք է տրամադրվեր զոհերի ընտանիքներին` մինչեւ երեք միլիոն դրամի միանվագ աջակցություն: Իսկ վիրավորների մասով` մինչեւ 3 օր ստացիոնար բուժման մեջ գտնվողների համար 150.000 դրամի չափով աջակցություն է նախատեսվել ծրագրով, 3 եւ ավելի օրերի դեպքում` 300.000 դրամ: Ընդհանուր բյուջեն ավելի քան 50 մլն դրամ է եղել:

Ըստ կարգի` աջակցությունը տրամադրվում է քաղաքացիների դիմումների համաձայն: Այս պահի դրությամբ 12 դիմում է ընդունվել. այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: 
  
Մանրամասները` տեսանյութում: