National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.07.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը կհաստատի ՀՀ կառավարությունը
1 / 6

ՀՀ քրեական դատավարության եւ քրեակատարողական նախկին օրենսգրքերում նախատեսված են եղել դրույթներ, որոնց համաձայն` ծանր հիվանդության հետեւանքով պատժից ազատելու, ինչպես նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերի առնչությամբ բժշկական հանձնաժողովները ներկայացրել են եզրակացություն: Այս համատեքստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ վերոնշյալ օրենսգրքերում հստակ ամրագրված չի եղել այն լիազորող նորմը, ըստ որի կամրագրվեր, որ բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Ներկայում անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանել առանձին դրույթ, որի համաձայն` պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը կհաստատի ՀՀ կառավարությունը` ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 4-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Արդարադատության փոխնախարարի տեղեկացմամբ` խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքն ու ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով արդեն լուծվել են բժշկական հանձնաժողովների գործունեության կարգին առնչվող լիազորող նորմերի հարցերը: Բացի այդ, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որի արդյունքում, ըստ զեկուցողի, ուժը կորցրած ճանաչված օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտությունը բացակայում է: Ուստի, գործադիրն առաջարկում է ներկայացված փաթեթից հանել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ փոփոխությունը տեխնիկական բնույթի է եւ առաջարկել է հանձնաժողովին տալ դրական եզրակացություն:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել ««Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը. այն կընդգրկվի առաջիկայում գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Նախատեսվում է մինչեւ 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ: Զեկուցողի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում գործադիրը նախագծում կատարել է հստակեցումներ, տեխնիկական խմբագրումներ:

Նիստը վարող հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ հանձնաժողովում նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորների բարձրացրած խնդիրները լուծվել են: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Կառավարության կողմից լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am