National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
19.02.2022
Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է
1 / 24

Այսօր լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակը, եւ այդ օրն ընդունված է գիրք նվիրել մեկմեկու: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ գրական միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, հանրային ընթերցումներ, հայտնի գրողների հետ հանդիպումներ:

Օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսեյ Պոմիգալովի, Ալեքսանդր Անդրեեւի եւ Իլյա Կորոբովի «Մարդիկ եւ մեքենաները» գրքի շնորհանդեսին:

Մինչ ձեռնարկի վերաբերյալ կարծիքների փոխանակումը, ներկաները դիտել են գրքի թրեյլերը, որը ներկայացնում էր Սովետական Հայաստանի բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական եւ գիտատեխնոլոգիական զարգացման միտումները:

Կարեւորելով նման գրքի հրատարակումը եւ շնորհակալություն հայտնելով հեղինակներին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ կրելով Սովետական Հայաստանի գիտական ու մշակութային արժեքները՝ մեր երկիրը պետք է զարգացնի ու կատարելագործի այդ հմտությունները: Նրա համոզմամբ՝ նման նախաձեռնությունները պետք է խթան հանդիսանան, որ որեւէ ուղղությամբ արտադրություններ կազմակերպած արդյունաբերական հսկաների պատմությունները թղթին հանձնվեն: Այդ կերպ ապագա սերունդները կտեղեկանան, թե գիտական ինչպիսի ներուժ է եղել մեր երկրում, ինչի վրա կարելի է հիմնվել եւ առաջ գնալ:

Գրքի շնորհանդեսի ավարտից հետո Հակոբ Արշակյանն ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ շրջել է Երեւանի փողոցներով, հայ եւ արտասահմանցի հայտնի գրողների գրքեր նվիրել մեր հայրենակիցներին, զրուցել նրանց հետ:

Այնուհետեւ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԱԺ պատգամավորները եղել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ խորհրդարանականները շրջել են կառույցում, ծանոթացել պայմաններին, այցելել կենտրոնում գործող գրադարան, ճաշարան ու հանգստի սենյակ:

Գրքի օրվա կապակցությամբ օրենսդիրները գրքեր են նվիրել կենտրոնում բուժում ստացող երիտասարդներին, զրուցել նրանց հետ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել ժամանակակից սարքավորումներով համալրված նման կառույց ունենալն իրականություն դարձրած անձանց եւ առաջին հերթին՝ կենտրոնում վերականգնողական բուժում ստացող հայրենիքի պաշտպաններին՝ անմնացորդ նվիրումի համար:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հագեցած է ժամանակակից վերականգնողական սարքերով, իր հնարավորություններով բացառիկ կենտրոն է: Վերականգնողական ծառայություններից ու բուժօգնությունից բացի զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք կենտրոնում ստանում են նաեւ հոգեբանական աջակցություն, նրանց համար իրականացվում են նաեւ ուսումնական, սոցիալական ինտեգրման եւ զբաղվածության ծրագրեր: