Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին գումարեց արտահերթ նիստ:
Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ Դոնթի բանաձեւի, պատկանում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Խմբակցությունն առաջադրում է Արեն Մկրտչյանի թեկնածությունը:
Քվեարկության արդյունքում Արեն Մկրտչյանն ընտրվեց:
Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին հանձնաժողովի աշխատակարգը եւ հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը: