National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.10.2020
ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք համաձայնագրերի
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել հինգ  համաձայնագրերի:

Քննարկված առաջին՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է ընթացիկ տարվա հունիսի 30-ին:  Համաձայնագիրը  նպատակ ունի զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը եւ խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացումը:  Փաստաթղթի համաձայն՝ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական յեն դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարել  ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության եւ «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում՝ բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորումե վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»  համաձայնագիրը՝ նշելով, որ համաձայնագրի նպատակը համայնքների զարգացումն է:  Փաստաթղթի համաձայն՝ ՎԶՄԲ-ը ՀՀ-ին տրամադրելու է 17.9 մլն եվրո գումարի չափով վարկ: Վարկի մարման ժամկետը 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի է, տոկոսադրույքը լողացող է` 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվելու է պարտավորության վճար` տարեկան 0.25% դրույքաչափով:  Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.25%-ի չափով:

Քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը, որով նախատեսված է 2 տարով՝ մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը, երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը, ինչի հետեւանքով  Հայաստանը պարտավորված կլինի  վճարել ՎՎԲ-ի  կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը՝  960,000 եվրո, որը նախատեսված չէ 2020թ պետական բյուջեով:

Հաջորդիվ  քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝  ՀՀ կառավարության եւ Վերականգնման վարկերի (KfW) բանկի միջեւ 2020թ. հունիսի 22-ին ստորագրվել է «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ-փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ եւ ՎՎԲ միջեւ 19.12.2014թ. ստորագրված «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» վարկային համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 30.06.2024թ.: Նշյալ երկարաձգման դեպքում Հայաստանը  պարտավորված կլինի վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1.300.000 եվրո, որը նույնպես  նախատեսված չէ ՀՀ 2020թ. պետական բյուջեով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ  «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 31.12.2025թ.: Երկարաձգման դեպքում Հայաստանը պարտավորվում է վճարել ՎՎԲ-ի կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1.180.000 եվրո: Այս գումարը եւս նախատեսված չէ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով:


26.04.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 314 դահլիճում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am