National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Իտալիայի  հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են  մեր երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա: Արարատ Միրզոյանի խոսքով՝ առկա են բոլոր նախադրյալները  երկկողմ հարաբերությունների հետագա  զարգացման համար:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է անցյալ տարվա հուլիսին Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի այցը Հայաստան, որը նոր լիցք է հաղորդել հայ-իտալական բազմադարյա  հարաբերություններին: Ըստ նրա` նման այցերը նպաստում են երկկողմ կապերի խորացմանն ու աշխուժացմանը:

Միջխորհրդարանական կապերի զարգացման գործում արժեւորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովում առաջիկայում կձեւավորվի հայ-իտալական բարեկամական խումբ եւ նրանց միջեւ կհաստատվեն գործընկերային ամուր կապեր:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում իտալացի խորհրդարանականների մասնակցության համար:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ իտալացի գործընկերներն աջակցություն կցուցաբերեն Իտալիայի խորհրդարանում հնարավորինս կարճ ժամկետում փաստաթուղթը վավերացնելու գործում:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ անձամբ դեսպանի ծավալած գործունեությունը՝ ի նպաստ երկու երկրների զարգացման ու բարօրության:

ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Իտալիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահների՝ մեր երկիր այցի հրավերները:

Վինչենցո դել Մոնակոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ համաձայնել, որ երկկողմ հարաբերությունները հենվում են բազմադարյա ավանդույթների վրա: «Իտալիան  այն երկրներից է, որտեղ հայ համայնքը ձեւավորվել է շատ վաղ ժամանակներից»,-ասել է դեսպանը: Նա երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության առաջմղման գործում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: ՀՀ-ԵՄ համաձայնագրի առնչությամբ դեսպանը նշել է, որ վավերացման համար որեւէ խոչընդոտ չկա, այն իրականացվում է ազգային օրենսդրության ընթացակարգերին համապատասխան:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am