Մայրաքաղաքի մի շարք բուհերի ուսանողների հետ հուլիսի 3-ին հանդիպել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանը:
Հարցուպատասխանի ձեւաչափով կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական ներկա իրավիճակին: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են մշակույթի, կրթության եւ երիտասարդության խնդիրներին, արտագաղթին, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Պատգամավորը ուսանողներին հորդորել է հաճախ այցելել թանգարաններ, հաղորդակցվել արվեստի բարձր արժեքների հետ: