ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է:
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եւ սփյուռքի բոլոր հայ կանանց մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առիթով: Պատահական չէ, որ կանանց տոնը համընկնում է գարնան սկզբի ու բնության զարթոնքի հետ:
Հայոց պատմությունը եւս բազում գեղեցիկ պատումներունի հայ կանանց մասին: Դարեր ի վեր հայ կանայք եղել են հայոց օջախները շեն պահողն ու պահպանողը:
Վստահ եմ, որ հայապահպան ու ազգապահպան այդ առաքելությունը հայ կանայք այսօր էլ շարունակում են ու անշրջանցելի երաշխիքն են մեր հարատեւման:
Վերստին շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, երջանկություն ու հաջողություններ»: