National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.3.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
07.03.2005
Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահը Ազգային ժողովում

Մարտի 7-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, փոխնախագահներ Տիգրան Թորոսյանի եւ Վահան Հովհաննիսյանի, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ու խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները:

Ողջունելովհյուրերին` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց երկու երկրների միջպետական ու միջխորհրդարանական համագործակցությունը` անհրաժեշտ համարելովփոխգործակցության ակտիվացումը երկու խորհրդարանների հանձնաժողովների, բարեկամության խմբերի միջեւ եւ միջազգային խորհրդարանական կառույցներում: Ընդգծելով, որ մեր երկրի արտաքին քաղաքական գերակայությունը եվրոպական ուղղվածությունն է, ԱԺ նախագահը կարեւոր համարեց Հայաստանի օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին` այս առումով օգտակար համարելով Եվրամիությանն անդամակցության ընթացքում Լատվիայի կուտակած փորձը: Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով եւԱԺ նախագահին կարգադրությամբ գործում է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշների հետ ներդաշնակեցմամբ:  ԵԽ-ում ստանձնած պարտավորությունների մոտ 90 տոկոսը կատարված է, բարեփոխվում են տեղական ինքնակառավարման եւ դատաիրավական համակարգերը, աշխատանքներ են տարվում Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ուղղությամբ: Կարեւորվեց միջպետական համաձայնագրերի վավերացման անհրաժեշտությունը գիտության, մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի կարեւորեց Լատվիայի աջակցությունը «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներ ում:

Պարոն Բաղդասարյանը կարեւորեց տարածաշրջանային ինտեգրման անհրաժեշտությունը, որը հակամարտությունների կարգավորման նախադրյալ կարող է հանդիսանալ:

ԱԺ նախագահը նշեց, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 90 տարին, եվրոպական շատ երկրների խորհրդարաններ անդրադարձել են այս հարցին, ակնկալվում է, որ Լատվիայի խորհրդարանն էլ քայլեր կձեռնարկի այս առումով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանըշնորհակալություն հայտնեց լատվիական կողմին  «Ընդլայնված Եվրոպա - նոր հարեւաններ» ծրագրում Հայաստանի ընդգրկմանն աջակցելու համարեւ հույս հայտնեց, որ այս ուղղությամբ փոխգործակցությունը առավել կզարգանա եւ հայկական կողմը ամեն ինչ կանի համագործակցությանը նոր որակ հաղորդելու, որին մեծապես կնպաստի երկու հանձնաժողովների միջեւ ստորագրվող հանագործակցության հուշագիրը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը կարեւորելով միջազգային կառույցներում համագործակցությունը` նշեց, որ «Ընդլայնված Եվրոպա - նոր հարեւաններ»ծրագրի իրականացման հարցում Հայաստանի համար լուրջ խոչընդոտ է տեսնում , քանի որ այժմ քննարկվում է Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը. Թուրքիան շրջափակման է ենթարկել Հայաստանը եւ Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունները չեն նպաստում խնդրի լուծմանը: Թուրքիան չի ճանաչել նաեւ հայոց ցեղասպանության փաստը եւ ԵՄ անդամակցության հարցում Հայաստանի ապաշրջափակումը եւ ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման հանդիսանան: Նշվեց, որ Եվրոպայում ապրող 700000 հայեր ԵՄ քաղաքացիներ են, եւ չի կարելի Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում նրանց կարծիքը հաշվի չառնել:

Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեննույնպես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը` միեւնույն ժամանակ անհրաժեշտ համարելով միջազգային, հատկապես եվրոպական կառույցներում փոխգործակցության ակտիվացումը:Նշվեց,որ որպես Եվրամիությանը նոր անդամագրված երկիր, Լատվիան հետաքրքրված է ԵՄ հարեւան պետությունների վարած քաղաքականությամբ,Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակով: Նշվեց, որ «Ընդլայնված Եվրոպա -նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում համագործակցությունը առավել գործնական բնույթ կկրի եւ առաջարկվեց աջակցությունը այս հարցում: Լատվիական կողմը իր աջակցությունն առաջարկեց Վաշինգտոնում կալանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը: Առաջարկվեց համագործակցություն կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ կին խորհրդարանականների միջեւ:

Կողմերը կարեւորեցին Մերձբալթյան երեք հանրապետությունների եւ Հարավկովկասյան երեք հանրապետությունների փոխգործակցությունը, եւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս :

Հավարտ ընդլայնված կազմով հանդիպման` ՀՀ ԱԺ Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը եւ ԼՀ Սաեյմայի Եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Օսկարս Կաստենսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Եվրամիությանն ինտեգրման վերաբերյալ:

Հուշագրում նշվում է, որ կողմերը` ողջունելով ՀՀ եւ ԼՀ միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները եւ քաղաքական երկխոսության առաջընթացը, «Ընդլայնվող Եվրոպա. Նոր հարեւաններ» ծրագրում Հայաստանն ընդգրկելու Եվրոպական Խորհրդի որոշումը եւ այն ձեռքբերումները, որ ունի Լատվիան Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացում, ինչը հանգեցրեց 2004թ-ի մայիսի 1-ին Եվրամիությանը Լատվիայի անդամակցությանը, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ձգտումը եւ ձեռքբերումները, ԼՀ Սաեյմայի պատրաստակամությունը` ՀՀ Ազգային ժողովի հետ կիսելու Եվրամիությանն ինտեգրման գործընթացում ձեռք բերված գիտելիքները եւ փորձը, համոզված, որ ազգային խորհրդարանները կարեւոր դեր են խաղում Եվրամիությանն իրենց երկրների ինտեգրման գործընթացում եւ հանդիսանում են ինտեգրման հաջող, թափանցիկ ու ժողովրդավարական գործընթացի ապահովման կարեւորագույն մարմինները, համաձայնեցին ՀՀ Աժ-ին աջակցել ՀՀ եւ Եվրոպական Համայնքների ու նրանց անդամ պետությունների միջեւ Գործընկերության եւ Համագործակցության Համաձայնագրի հաջող իրականացման գործում` մեծացնելով եվրոպական հիմնահարցերի վերաբերյալ որոշում կայացնողների, կարծիք ձեւավորողների եւ հայաստանյան հասարակության իրազեկությունը, նպաստելով եվրոպական ազգերի ընտանիքին Հայաստանի հետագա ինտեգրմանը:

Համագործակցությունը կապահովի Եվրամիությանն ինտեգրվելու, Եվրոպական չափանիշներին ազգային օրենսդրության համապատասխանեցման գործում ԼՀ Սաեյմայի փորձի տրամադրումը ՀՀ Ազգային Ժողովին: Համագործակցության նպատակն է նպաստել Հայաստանի եւ Լատվիայի շահերի առաջխաղացմանը եվրոպական հաստատությունների հետ հարաբերություններում եւ հատկապես` «Ընդլայնվող Եվրոպա. Նոր հարեւաններ» քաղաքականության մշակման եւ իրագործման ընթացքում: Հուշագրի շրջանակներում` նախատեսված է ՀՀ Ազգային ժողովի եւ  ԼՀ Սաեյմայի խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը եվրոպական հաստատություններում, միմյանց հետ տեղեկատվության փոխանակումը ընթացիկ օրինաստեղծ գործունեության մասին եւխորհրդարան ական հանձնաժողովների միջեւ ուղիղ կապերի հաստատումը, խորհրդարանների աշխատակազմերի կայուն կապերն եւ համագործակցությունը: Հուշագրով նախատեսված ոլորտներում առաջընթաց ապահովելու նպատակով կմշակվեն համագործակցության ծրագրեր, որոնց իրագործման համար անհրաժեշտ ֆինանսավորումը հնարավոր կլինի ապահովել Եվրամիությունից կամ այլ աջակից ծրագրերից:

Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակին:


07.03.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է: «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եւ սփյուռքի բոլոր հայ կանանց մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առիթով: Պատահական չէ, որ կանանց տոնը համընկնում է գարնան սկզբի ու բնության...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am