National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.2.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
06.02.2017
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման վերջին՝ տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 13

Փետրվարի 6-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը:

Խորհրդարանն սկսել է նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հրազդանի համար 4 դպրոցի մի խումբ ուսուցիչներին եւ աշակերտներին: ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ փետրվարի 6-9-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք խորհրդարանը հաստատել է:

Գալուստ Սահակյանն անդրադարձել է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման հարցին՝ առաջարկելով վերահաստատել հանձնաժողովի կազմը: Որոշումն ընդունվել է: Գալուստ Սահակյանը հորդորել է ԱԺ խմբակցություններին ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի եւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար գրավոր ներկայացնել իրենց թեկնածուներին:

ԱԺ պատգամավորները քվեարկել են համապատասխան գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն չստացած, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագծի եւ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի, Թեւան Պողոսյանի հեղինակած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար: Քվեարկության արդյունքում նախագծերն անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հեղինակած «Ազգաբնակչության Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արտակ Դավթյանը:

Այնուհետեւ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարն անդրադարձել է դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատմանը՝ ներկայացնելով օրինագծով առաջարկվող նորամուծությունները: Նա կարեւորել է պատժի կրման ընթացքում դատապարտյալի պատշաճ վարքագծի դրսեւորման գնահատականը եւ անկախ հանձնաժողովի կազմն ու գործունեությունը:

Փաթեթի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը:

Լրամշակված փաթեթին, ինչպես նաեւ փոփոխելու կարիք ունեցող դրույթներին անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա կարեւորել է փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունումը եւ տեղեկացրել, որ կողմ է քվեարկելու:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի օրենսդրական ձեւակերպումը, որը, ըստ հեղինակի, կապահովվի դրա գործնական կիրառությունը եւ արդյունքում կսահմանափակվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը: Նշենք, որ ՔՕ-ի 205-րդ հոդվածը վերաբերում է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն: Առաջարկվում է հստակեցնել հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու համար քրեական գործ հարուցելու հիմքերը, բարձրացնել հարկային պարտավորությունը քրեական հանցանք համարելու շեմը՝ գործող 2 միլիոն դրամը դարձնելով 4 միլիոն դրամ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարցի վերաբերյալ ներկայացրել է Լեւոն Մարտիրոսյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը մտահոգություն են հայտնել նախագծի որոշ դրույթների կապակցությամբ, ներկայացրել մի շարք առաջարկներ:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին, տվել պարզաբանումներ:

Այնուհետեւ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերությունն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Ընկերության 80 տոկոս բաժնեմասը պատկանում է պետությանը, 20 տոկոսը՝ կազմակերպության կոլեկտիվին: Նախագծի նպատակն է համալրել մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկն այնպիսի ընկերությունով, որի մասնավորեցումը թույլ կտա բարելավել տվյալ ընկերության ֆինանսատնտեսական վիճակը, ինչպես նաեւ մուտքեր կապահովի ՀՀ պետական եւ տեղական բյուջեներ:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, որը ներկայացրել է պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը: Նա նշել է, որ ծրագիրը բաղկացած է 8 բաժնից, այն ներառում է վերահսկողության հետեւյալ թեմաները` պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում եւ պետական սեփականության կառավարում, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, օտարերկրյա պետությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործում, ՀՀ տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման օրինականություն եւ ընդերքի օգտագործում (ոչ մետաղական հանքավայրեր), ՀՀ տարածքում գործող սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային կենտրոնների կողմից իրականացվող ծրագրեր, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների ձեւավորում, կառավարում ու տնօրինում, Եվրասիական տնտեսական միության գույքի ու այլ ակտիվների օգտագործում եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եվ հավաքագրումների) գումարների հաշվեգրում եւ բաշխում, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցում:

Գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա՝ նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի դեպքում զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում նաեւ այլ վայրում բնակվող ծնողները:

Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների եւ այլ անձանց կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը: Կառավարիչը եւ պահառուն հնարավորություն կունենան նաեւ հատուցումն իրականացնել համապատասխան ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով: Տնտեսության համար կենսաթոշակային խնայողությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով մեղմացվում է մասնավոր բաժնեմասնակցային կամ վենչուրային ֆոնդերում ներդրումների սահմանափակումը: Նախագծերով այն սահմանվում է կենսաթոշակային ֆոնդի ակտիվների առավելագույնը 10 տոկոսի չափով` գործող 2 տոկոսի փոխարեն, ինչը զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում կենսաթոշակային կուտակումների հաշվին ներդրումների զգալի խթան է պարունակում: Նախագծերով հնարավորություն է տրվում բարձր եկամուտ ստացող անձանց կատարելու եկամտի 5 տոկոսը գերազանցող չափով սոցիալական վճարներ` համախառն եկամտի 10 տոկոսի չափով կուտակային հատկացում ստանալու համար: Օրենքների նախագծերով հնարավորություն է տրվում անձանց էլեկտրոնային եղանակով ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվություն` մասնակիցների ռեեստրը վարողին առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու:

Խորհրդարանը կշարունակի աշխատանքը փետրվարի 7-ին:


06.02.2017
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 6-ին ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերերորդ նստաշրջանի մեկնարկին «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել է Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան համար 4 հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ: Խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում: Հար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am