National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
19.06.2004
Ավարտվեցին Պատգամավորական բարեկամության հայկական առաջին վեհաժողովի աշխատանքները

Հունիսի 19-ին Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովը շարունակեց աշխատանքը եւ քննարկեց Հայաստանում իրականացվող տնտեսական ու սոցիալական քաղաքականության հետ կապված հարցեր:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականին արձանագրվել է տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը` 13,9 տոկոս: Նման աճը արժեւորվում է այն առումով, որ այն գրանցվել է նախորդ տարիների պարբերական աճի հիման վրա: Ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների` Հայաստանում անցումային շրջանի բարդությունները զուգորդվել են 1988-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքների բացասական ազդեցությամբ, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կոմունիկացիոն ուղիների շրջափակմամբ եւ որոշակի ռեսուրսներ պահանջող Ղարաբաղյան հակամարտությամբ: Տնտեսության աճի միտումը պայմանավորված է կայուն ներքաղաքական վիճակով եւ իրականացվող բարեփոխումների հետեւողականությամբ: Հայաստանի տնտեսությունը հետզհետե խորացնում է ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ: Հայաստանում 2003 թվականին, ինչպես նախորդ չորս տարիներին, արտահանման աճի տեմպերը գերազանցել են ներմուծման աճի տեմպերը: Հետեւողական քայլեր են կատարվում բիզնեսը ստվերից օրինական հարկման դաշտ տեղափոխելու եւ հավասար մրցակցային միջավայր ապահովելու ուղղությամբ:

Տնտեսական աճի միտումները պայմանավորված են նաեւ վերջին չորս տարիների ընթացքում օրենսդրական եւ վարչարարական համապատասխան լուծումներով: Հարկման գրեթե բոլոր տեսակների դրույքաչափերը անցած մի քանի տարիների ընթացքում ունեցել են որոշակի նվազման միտում:

Հայաստանի տնտեսության զարգացման կարեւորագույն բաղադրիչներից է օտարերկրյա ներդրումների խրախուսումը, որը ենթադրում է պետական ներդրումային ծրագրեր եւ գործարարության  ոլորտում իրականացվող ոչ պետական, այդ թվում օտարերկրյա ուղղակի ներդրումներ: Պետության քաղաքականությունը ուղղված է ներդրումային նպաստավոր միջավայրի ձեւավորմանն ու խթանմանը: 2003 թվականին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը աճել է շուրջ 9 տոկոսով:

Պարոն Մինասյանի համոզմամբ` եթե տնտեսական կայուն զարգացման տեմպերը շարունակվեն, շուտով Հայաստանը կձերբազատվի առկա դժվարություններից եւ լիարժեք կիրականացնի համայն հայության մշակութային, հոգեւոր, ինչպես նաեւ տնտեսական կենտրոնը լինելու առաքելությունը:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանի գնահատմամբ` Հայաստանի անկախության շրջանի սոցիալական ոլորտի վերափոխումները պայմանավորված էին նոր շուկայական հարաբերությունների ձեւավորմամբ եւ պահանջում էին պետական աջակցության բնագավառների որոշում, սոցիալական պաշտպանության երաշխիքների, սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության, համերաշխության եւ հասցեականության ապահովում:

2003 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը»: Վերջին տարիներին իրականացվում է սոցիալական եւ առողջապահական ոլորտների ընդգծված աջակցության քաղաքականություն: Տնտեսական կայուն զարգացման եւ բյուջեի կատարման միտումների պահպանումը առաջիկա մի քանի տարիների ընթացքում տեսանելի ազդեցություն կունենան հասարակության բոլոր շերտերի, հատկապես աղքատության շեմից ցածր գտնվող անձանց կենսամակարդակի բարձրացման վրա: Համայն աշխարհով սփռված հայության ջանքերի համախմբումը, մասնավորապես այս վեհաժողովի աջակցությունը կնպաստի մեր երկրի հետագա բարգավաճմանն ու առաջընթացին:

Ըստ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի` թեեւ Հայաստանը տնտեսական ռեսուրսներ եւ հարուստ ընդերք չունի, վերջին տարիներին տնտեսության կայուն զարգացման աճ է նկատվում, որի պահպանումն ու հետագա զարգացումը պայմանավորված է լինելու նաեւ մեր եղած հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ, որտեղ սփյուռքի դերը չափազանց մեծ է. այսօր Հայաստանը ոչ թե օգնություն է ակնկալում, այլտնտեսական կյանքին ակտիվ մասնակցություն եւ ներդրումներ:

Այս հարցում համակարծիք էր նաեւ ԱԺ պատգամավոր Արտակ Առաքելյանը` նկատելով, որ տնտեսության զարգացման ներքին հնարավորություններն ու քայլերը պետք է զուգակցվեն սփյուռքահայության հետ ակտիվ համագործակցությամբ:

Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Ռոբերտ Բեգլարյանի համոզմամբ` միայն զարգացած Հայաստանը կարող է լինել համայն հայության հույսերի ու նպատակների իրագործման աղբյուրը, ուստի տնտեսական բարեփոխումների շարունակականությունն ու ողջ հայության ջանքերի համատեղումը օրակ արգային պահանջ է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահ Օլեգ Եսայանը, ներկայացնելով ԼՂՀ տնտեսության զարգացման ընդհանուր բնութագիրը, մասնավորապես նկատեց, որ վերջին տարիներին ստեղծվել են նորմալ պայմաններ արտաքին ներդրումների համար. 50 հազար ԱՄՆ դոլլար եւ ավելի ներդրումների դեպքում ձեռներեցը առաջին 3 տարիներին ազատվում է հարկերից: Նա ակտիվ համագործակցությունը պայմանավորեց նաեւ ընդհանուր տեղեկատվականդաշտի ստեղծմամբ:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց վեհաժողովի մասնակիցներին ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար` համոզմունք հայտնելով, որ վեհաժողովում ընդունված բանաձեւերը հետեւողականորեն կիրագործվեն համատեղ եւ ամենօրյա աշխատանքի արդյունքում:

Պատգամավորական բարեկամության հայկական առաջին վեհաժողովը ավարտեց աշխատանքը: Բոլոր պատվիրակները իրենց ստորագրությունները դրեցին Վեհաժողովի ընդունած  Հռչակագրի տակ եւ հավարտ վեհաժողովի` համատեղ լուսանկարվեցին:


19.06.2004
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 19-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովին մասնակցած ԼՂՀ խորհրդարանի պատվիրակությանը` ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի գլխավորութամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նախնական արդյունքները, նշվ...

19.06.2004
Համաժողովի պատվիրակներին ընդունեց ԱԺ նախագահը
Հունիսի 19-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի պատվիրակների հետ: Իտալիայի խորհրդարանի պատվիրակ Անջելո Պոլինայի հետ քննարկվեցին Հայաստանում Իտալական տան ստեղծման ընթացքին, Տոսկանայի մարզի գործարարների մասնակցությամբ բիզնես-ֆորումի...

19.06.2004
Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նախագահության անդրանիկ նիստը
Հունիսի 19-ին Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի աշխատանքների ավարտից հետո տեղի ունեցավ վեհաժողովի նախագահի, վեց հանձնաժողովների համանախագահների նիստը: Վեհաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկությամբ մշակվեց վեհաժողովի հետագա աշխատանքների ընթացակարգը: Համաձայնություն ձեռքբերվեց մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am