National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
07.06.2004
ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին եռօրյան

Հունիսի 7-ին սկսվեց ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին եռօրյան:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ըստ համահեղինակ Գրիգոր Ղոնջեյանի` նպատակ ունի վերացնել այս օրենքի 7-րդ հոդվածի եւ «Շահութահարկի մասին» օրենքի 36-րդ հոդվածի միջեւ եղած հակասությունը. մի դեպքում ոչ գյուղատնտեսական գործունեությունից ստացված հասույթի 25 տոկոսն է ազատվում շահութահարկից, մյուս դեպքում` 10 տոկոսը: Երկու դեպքում էլ առաջարկվում էր ընդունել 10 տոկոսը:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը առաջարկում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանըընդգրկել ստուգումներ կատարող կազմակերպությունների ցանկում:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը` նշելով, որ այս օրենքի ընդունումը բխում է բարձրագույն եւ հետբուհական կրթության համակարգում ՀՀ պետական քաղաքականության սկզբունքների, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների իրավունքների, պարտականությունների ամրագրման, պետության եւ պետական կառավարման լիազորված մարմնի հետ փոխհարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ` այս օրենքի ընդունմամբ իրավահավասարություն է հաստատվում պետական եւ ոչ պետական բուհերի միջեւ, վերանում է «պետական դիպլոմ» հասկացությունը, որը հնարավորություն կտա բուհերին պայքարել իրենց անվան եւ հեղինակության համար: Այս օրենքը լուրջ քայլ է նաեւ տարբեր երկրներում հայկական բուհերի դիպլոմների ճանաչման, Բոլոնիայի համաձայնագրին միանալու, սոցիալական արդարության սկզբունքըկրթական համակարգ բերելու եւ Հայաստանի բարձրագուն ուսումնական հաստատությունները եվրոպական կրթական համակարգին ինտեգրելու ուղղությամբ:

«Ապահովագրության մասին» օրինագիծը եւ դրանից բխող, այլ օրենքներում կատարվածփոփոխությունները ներկայացրեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ բանախոսի` 1996 թվականին ընդունված համանուն օրենքը էական բացթողումներ եւ թերություններ ունի, միաժամանակ գործող օրենքի եւ ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի միջեւ առկա են բազմաթիվ անհամապատասխանություններ եւ հակասություններ, որոնք վերաբերում են ապահովագրության հիմնական հասկացություններին, ապահովագրության տեսակների դասակարգմանը եւ պայմանագրային հարաբերությունները կարգավորող դրույթներին: Օրինագծի մշակման հիմնական նպատակներից մեկը այս հակասությունների վերացումն է: Քննարկվող օրինագծով նախատեսված փոփոխությունները կնպաստեն ապահովագրական գործունեության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, միջազգային չափանիշներին դրանց համապատասխանեցմանը, ապահովադիրների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ապահովագրողների ֆինանսական կայունության ամրապնդմանը եւ հիմքեր կստեղծեն ՀՀ-ում ապահովագրական համակարգի կայուն զարգացման համար:

ՀՀ կենտրոնական բանկի 2003 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելով` ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց, որ 2003 թվականին համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցած որոշակի միտումներ իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանի տնտեսության վրա.միջազգային շուկայում հացի եւ հացամթերքների գների թանկացումը որոշակի ազդեցություն է թողել Հայաստանի շուկայի վրա, որի պատճառով նախատեսված մինչեւ 3 տոկոս սղաճի փոխարեն արձանագրվել է 8,6 տոկոս սղաճ: Ապրանքների արտահանումը զգալիորեն աճել է եւ գերազանցել ներմուծման տեմպերին, ինչը լավ ցուցանիշ է:

Ազգային ժողովը ի գիտություն ընդունեց Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ պատվավոր կոչումների մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանից բխող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ երրորդ ընթերցման ներկայացված «Արխիվային գործերի մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:

Քննարկվեցին նաեւ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան վավերացնելու մասին», «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին», «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգավիճակի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին», «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» միջազգային պայմանագրերը:

Ազգային ժողովը եռօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հունիսի 8-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am