National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
17.11.2011
Հանդիպում հանձնաժողովում
1 / 1

Նոյեմբերի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Ժոզեֆին Գոլդի հետ:

Տիկին Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը: Կողմերը զրուցեցին այն խնդիրների մասին, որոնք այսօր խոչընդոտում են Հայաստանի եվրաինտեգրման առավել արդյունավետ իրականացմանը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական խնդիրներին: Այնուհետեւ հյուրերի խնդրանքով տիկին Զոհրաբյանը ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի քանի խնդիրներ: Անդրադարձ կատարվեց նաեւ լրամշակված Ընտրական Օրենսգրքին: Հանձնաժողովի նախագահը կրկին կարեւորեց միջազգային դիտորդական առաքելությունների  ակտիվ եւ անաչառ ներկայությունը առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում:

Տիկին Զոհրաբյանը, անդրադառնալով Հայաստան-Մեծ Բրիտանիա քաղաքական հարաբերություններին, նշեց, որ, ցավոք սրտի, այդ հարաբերություններում լրջագույն գործոն է «British petrolium»-ը եւ նշեց՝ ինքը հասկանում է, որ Ադրբեջանի արտաքին ներդրումների 50 տոկոսը պատկանում է Մեծ Բրիտանիային, սակայն հույս հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը տարածաշրջանում կլինի հավասարակշռված: Այնուհետեւ տիկին Զոհրաբյանը ներկայացրեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունների հարաբերությունները` նշելով, որ ցավոք սրտի այդ համագործակցությունը արդյունավետ չէ եւ հյուրին տրամադրեց «Գարդիան» հայտնի պարբերականում վերջերս տպագրված եւ մեծ աղմուկ հանած հոդվածը, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Մարկ Ֆիլդը մեծ գումարների դիմաց հստակ լոբբիստական գործունեություն իրականացրել Ադրբեջանի օգտին։ Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ցավոք սրտի դա եզակի դեպք չէ եւ մատնանշեց ԵԽԽՎ-ում առկա նման դեպքերը` մասնավորապես նշելով Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ Մայք Հենքոքին։ Հանձնաժողովի նախագահն ասաց, թե ամենայն պատասխանատվությամբ կարող է հայտարարել, որ այդ պատգամավորը եւս ուղղակիորեն ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից եւ Ադրբեջանի բացահայտ քարոզչությունն է տանում Եվրոպայի խորհրդում: Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ղեկավարությունն ու քաղաքական ուժերը  այսուհետ շատ ավելի հետեւողական կլինեն նման դեպքերը բացահայտելու եւ դրանց  կրկնությունը թույլ չտալու համար:

Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների:
 


17.11.2011
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 17-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակցում են Կովկասյան ինստիտուտի քաղաքական եւ սոցիալական լրագրության բաժնի ուսանողները: Օգտվելով առիթից` խորհրդարանի փոխնախագահի առաջարկով պատ...

17.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը եւ  հաջողություններ մաղթում  ուսման ասպարեզում: Լավ մասնագետ դառնալու ձեր նպատակադրումն ու դրա հետեւողական իրականացումը ոչ միայն մեծացնում  են ձեր աշխարհաճանաչողությունը ու նոր հորիզոններ բացում ձեզ համար, ապահովում ձեր հոգեւոր ու ն...

17.11.2011
Խորհրդարանում հյուրընկալվել էին Կովկասյան ինստիտուտի ուսանողները
Նոյեմբերի 17-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանի հյուրերն էին Կովկասյան ինստիտուտի քաղաքական եւ սոցիալական լրագրության բաժնի ուսանողները, ովքեր Ազգային ժողովի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am