National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.2.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
18.02.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀԲ տարածաշրջանային տնօրենին
1 / 1

Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամին եւ  հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:

 Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց Համաշխարհային բանկի եւ Ազգային ժողովի միջեւ համագործակցության ակտիվացումը  եւ շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի կարողությունների հզորացման ծրագրին աջակցության համար, որը տրամադրվում է պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի շրջանակներում: Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը եւ   այդ համատեքստում կարեւորեց ՀՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, մասնավորապես, Հայաստանին հատկացված դրամավարկային միջոցները երկրի տնտեսության համար լավագույնս օգտագործելու առումով:  Նա ընդգծեց  համաշխարհային  ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը,   տնտեսության առողջացմանն, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաեւ  կրթական, առողջապահական համակարգի արդիականացման, գյուղատնտեսության զարգացման,  ճանապարհաշինության,  ոռոգման համակարգերի վերականգնման, սոցիալական ապահովության  եւ այլ ոլորտներում  ՀԲ կողմից  Հայաստանում իրականացվող ծրագրերի կարեւորությունը: Գոհունակություն հայտնելով երկրի զարգացմանը ՀԲ-ի աջակցությունից` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ այդ ոլորտները բնականաբար Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում են եւ ՀԲ-ի ուսումնասիրությունների արդյունքները միշտ հետաքրքիր ու օգտակար են: ՀԲ-ի հետ համագործակցության լայն դաշտ է ուրվագծվում եւ համատեղ քննարկումներն առավել կկոնկրետացնեն համագործակցության մեխանիզմները:

 Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին Համաշխարհային բանկի հետ ակտիվ ու մշտական համագործակցության համար` պարոն Ալամը  նույնպես կարեւորեց ՀԲ-ՀՀ ԱԺ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:  Նա տեղեկացրեց,  որ ՀԲ-ն սկսել է Հայաստանին օժանդակության նոր ռազմավարության մշակումը եւ շահագրգիռ է խորհրդարանի ու ԱԺ նախագահի հետ այդ խնդրով համագործակցությամբ:  Պարոն Ալամը գոհունակությամբ նշեց, որ վերջին 10-15 տարիների ընթացքում  Համաշխարհային բանկի ներդրումային ծրագրերի  իրականացման արդյունավետության առումով Հայաստանը լավագույն երկրներից  մեկն է համարվում: ՀԲ տարածաշրջանային տնօրենը կարեւորեց Թուրքիայի հետ սահմանի բացումը, որը էապես կնպաստի  տարածաշրջանի եւ Հայաստանի տնտեսության  զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Հայաստանում  համաշխարհային ֆինանսատնտեսական  ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերին:


18.02.2010
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 18-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Սուքիաս Ավետիսյանի նախագահությամբ քննարկեց  եւ մինչեւ 30 օրով հետաձգեց «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրինագիծը, մինչեւ 60 օրով` «ՀՀ ընտանեկան օրենսգրքում...

18.02.2010
Ընդլայնված քննարկում մշտական հանձնաժողովում
Փետրվարի 18-ին  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 2008 թ. կոնցեսիոն պայմանագրով  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ընկերության ստանձնած պարտավորությունների կատարողականի վերաբերյալ ընդլայնված քննարկում, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ տրանսպորտի եւ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am