National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.2.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
12.02.2010
Նորվեգիայի երիտասարդական ֆեդերալիստները հյուրընկալվեցին ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Նորվեգիայի երիտասարդական ֆեդերալիստներ Ստեյն Ռամաստադին, Իոգրիդ Օյվանին, Թրիովե Լեհնեին, Մորթեն Կլեվելանդին, Բարդ Սքար Վիքենին եւ Ջուսի Ֆլեմինգ Բորոնին:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի խորհրդարանի կառուցվածքը, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը: Հյուրերին հետաքրքրում էր, թե Հայաստանի օրենսդիր մարմնում որքանո՞վ են պաշտպանված խորհրդարանական ընդդիմության իրավունքները: Տիկին Զոհրաբյանը ներկայացրեց ընդդիմության լիազորություններին եւ իրավասություններին առնչվող օրենքը` նշելով, որ Ազգային ժողովի երկու առանցքային հանձնաժողովներ գլխավորում են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ օրենքի հիմքում դրված է Դոնթի հայտնի սկզբունքը, որով առաջնորդվում են ԵԽ եւ ԵՄ անդամ բազմաթիվ երկրների խորհրդարաններ:

Անդրադառնալով  տարածաշրջանային խնդիրներին`  տիկին Զոհրաբյանը նշեց, որ  ճիշտ կլիներ, որպեսզի Նորվեգիան հավասարակշիռ մոտեցում եւ վերաբերմունք ունենար տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ: Ըստ տիկին Զոհրաբյանի` Նորվեգիայի շահերը մեր տարածաշրջանում հիմնականում պայմանավորված են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործմամբ, քանզի նորվեգական Stat Oil պետական ընկերության կողմից Ադրբեջանում մեծաքանակ ներդրումներ են արվել նավթամուղի կառուցման եւ շահագործման ոլորտներում:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ քաղաքական գործընթացներում կանանց ներկայացվածության խնդրին: Այս հարցում տիկին Զոհրաբյանը կարեւորեց Նորվեգիայի փորձը` նշելով, որ կանանց ներկայացվածությունը Նորվեգիայի խորհրդարանում եւ կառավարությունում 40-ից ավել տոկոս է կազմում: Հանձնաժողովի նախագահը խոսեց գենդերային հավասարության այն օրենքների շուրջ, որոնք խորհրդարանի օրակարգում են եւ անպայմանորեն կյանքի են կոչվելու:

  Նորվեգացի երիտասարդներին հետաքրքրում էր, թե որքանո՞վ է Հայաստանը ներգրավված եվրաինտեգրման գործընթացներում: Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության հետ` կարեւորելով ԵՄ հարեւանության քաղաքականության ծրագիրը եւ Արեւելյան գործընկերության ծրագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԼՂ հիմնահարցին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
 


12.02.2010
Պարտադիր ապահովագրություն ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործողների համար
Փետրվարի 12-ին Ազգային ժողովի երկու` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի  մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ հրավիրվել էին խորհրդարանական լսումներ` նվիրված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության  պարտադ...

12.02.2010
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
Փետրվարի 12-ին Վարդան Այվազյանի եւ Խաչիկ Հարությունյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի եւ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am