National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.2.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
11.02.2010
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի հետ:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի շուրջ կատարված աշխատանքը  եւ ԱԺ-ում ԵՄ խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի հետ  քննարկեց Արեւելյան գործընկերության` «Եվրանեսթի» աշխատանքի վերջնական փուլը: Նշվեց, որ Եվրախորհրդարանի կողմից փետրվարի 10-ին հաստատվել է «Եվրանեսթի» կանոնադրության նախագիծը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ն ունի իր առաջարկները։ Դրանք կուղարկվեն Եվրախորհրդարան՝ կանոնադրության վերջնական տարբերակը մշակելու համար։ Պարոն Օչոայի հաղորդմամբ` որոշ տեղեկություններ են տարածվում առ այն, թե իբր Հայաստանը դեմ է «Եվրանեսթի» գաղափարին: Տիկին Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ, ըստ ամենայնի, նման տեղեկություններ տարածվում են հարեւան Ադրբեջանի կողմից`  հաշվի առնելով այն, որ հայկական կողմը հստակ նշել է այն խնդիրները, որոնք իր համար ընդունելի են եւ պետք է լինեն «Եվրանեսթում» քննարկման առարկա, նշել է նաեւ այն վերապահումները, որոնք Հայաստանի համար ընդունելի չեն. մասնավորապես այն, որ Եվրանեսթում չի կարող քննարկման առարկա դառնալ ԼՂ հիմնահարցը: «Մենք կարեւորում ենք «Եվրանեսթի» գաղափարը եւ համոզված ենք, որ այն կարող է լուրջ դերակատարություն ունենալ Արեւլյան գործընկերությամբ սահմանված ուղղությունների առաջ մղման գործում, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ մեր որոշ հարեւաններ փորձեն ցանկացած հարթակ օգտագործել  սեփական հայեցողությամբ՝ դրանով ստեղծելով նոր բաժանարար գծեր։ Ուստի, մենք պնդելու ենք մեր սկզբունքային դիրքորոշումները»,- ԵՄ խորհրդատուին ասաց հանձնաժողովի նախագահը։ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուն տեղեկացրեց, որ Բրյուսելում մարտի 23-ին եւ 24-ին նախատեսված է «Եվրանեսթի» պատվիրակությունների առաջին հավաքը: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ  10 հոգուց բաղկացած «Եվրանեսթի» հայկական պատվիրակությունը անպայմանորեն կմասնակցի այդ աշխատանքներին:


11.02.2010
Գագիկ Մինասյանն ընդունեց ԱՄՀ ներկայացուցիչներին
Փետրվարի 11-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Հայաստանի 2010 թ. բյուջեն եւ հարկային քաղաքականության միջոցառումները քննարկելու նպատակով հանդիպեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային, առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին, տնտեսագե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am