National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.2.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
05.02.2010
Խորհրդարանական ճեպազրույցները
1 / 1

Փետրվարի 5-ին լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին քառօրյայի աշխատանքներին, բուռն քննարկումների թեմա դարձած «Հարկերի մասին» օրենսդրական փաթեթին, ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին հայկական պատվիրակության մասնակցությանը, ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման հնարավորությանը եւ այլն:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը դժգոհեց, որ իրեն զրկել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային գագաթաժողովին փոխարինող կազմի շրջանակներում մասնակցելուց եւ ելույթ ունենալու հնարավորությունից: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի խոսքով` հայկական կողմի համար նպաստավոր կլիներ, եթե ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր տեղեկացվածությունը, 22-ամյա փորձն օգտագործվեր ԵԱՀԿ ԽՎ-ի լիագումար նիստում, կոմիտեների աշխատանքներում: Բայց պատգամավորը դեմ չէ, որ իր ունեցած հայամետ փաստարկներն ու տեսակետները ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացնեն պատվիրակության այլ անդամները:

Մարտին կամ ապրիլի սկզբներին «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է արտահերթ համագումար կազմակերպել: Արմեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ` կուսակցության արտահերթ համագումարում մասամբ փոխվելու է վարչության կազմը, կուսակցության կանոնադրությունը եւ ծրագիրը:

Խոսելով քառօրյայի աշխատանքներից` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ողջունեց խորհրդարանական աշխատանքների ակտիվացումը, այդ համատեքստում կարեւորելով «Հարկերի մասին» օրենսդրական փաթեթի եւ 2009 թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի շուրջ ծավալված բուռն քննարկումները, տեսակետները եւ առաջարկությունները:

Ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ հարցադրման առնչությամբ ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կարծում է, եթե ղարաբաղյան կարգավորման բանակցություններում կողմերը դիմեն ավելի խոհեմ քայլերի, ապա պատերազմ չի լինի, հատկապես որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը միտված չեն պատերազմի:

ԵԱՀԿ ԽՎ աշխատանքների վերաբերյալ Լարիսա Ալավերդյանի հայտարարության վերաբերյալ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը, ով նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ է, հավաստիացրեց, որ անցած երկու տարիների ընթացքում հայ պատվիրակներն աշխատել են արդյունավետ, կարողացել են պատշաճ ներկայացնել ազգային ու պետական շահը, հաջողություն ունենալ ադրբեջանցի գործընկերների հետ մշտական պայքարում եւ առաջ տանել հայկական մոտեցումները: Ավելին, հայկական կողմի պնդումների եւ փաստարկների հիման վրա ԵԱՀԿ ԽՎ-ի մի շարք բանաձեւերում կատարվել են փոփոխություններ: Ինչ վերաբերում է «Հարկերի մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխություններին, ապա ՕԵԿ-ը կողմ է տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը եւ պետության բեռի թեթեւացմանը, բայց դա չպետք է կատարվի ամեն գնով: Օրենքում փոփոխություններ կատարելու համար գործադիրի ներկայացրած հիմնավորումները, ըստ Խաչիկ Հարությունյանի, պետք է ավելի համոզիչ լինեն:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը կարծում է, որ պատերազմն ամեն պահի կարող է վերսկսվել, դրա տեսական հնարավորությունը չի բացառվում, չնայած որ 1994 թ. կողմերն ստորագրել են զինադադարի պայմանագիր, բայց անցանկալի նման զարգացումները, ըստ պարոն Շահբազյանի, չեն կրկնի 90-ականների ռազմական գործողությունները, քանի որ տարածաշրջանով հետաքրքրված մեծ պետությունների համար նույնպես այդ ելքը ցանկալի չէ: Արտյուշ Շահբազյանը կարծում է, որ հայկական կողմը պետք է ակտիվ լինի, քանի որ ղարաբաղյան խնդրում Թուրքիայի` ներգավվելու ցանկությունը ժամանակի ընթացքում կարող է վատ հետեւանքներ ունենալ:

Լրագրողին հետաքրքրում էր, թե ՀՀ ԱԺ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունում ԵԽԽՎ  պատվիրակության հիմնական կազմով մեկնելու առաջարկությունը ու՞մն է եղել եւ ի՞նչ հիմնավորմամբ, քանի որ ըստ «Ժառանգություն» կուսակցության` Դավիթ Հարությունյանը բազմիցս հայտարարել է, թե ինքը այդ որոշման հետ կապ չունի: ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Խորհրդարանական բոլոր խմբակցությունների, այդ թվում նաեւ` «Ժառանգության» ներկայացուցիչը մասնակցում էին ԱԺ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը եւ ինձ զարմացնում է, որ դրանից հետո շարունակում են բաց հարցեր մնալ։ Եթե պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասում է` «ես առաջարկում եմ, որ պատվիրակության փոխարինող կազմը մեկնի միայն այն դեպքում, եթե Հայաստանին առնչվող կոնկրետ խնդիր կքննարկվի», եթե Դավիթ Հարութունյանն առաջարկում է, որ փոխարինողները մեկնեն  հիմնական անդամներից որեւէ մեկի բացակայության դեպքում, ու եթե իր խիստ կոնկրետ առաջարկներից հետո «ես» ասելով, պարզվում է, որ նա իրեն նկատի չունի, ապա ես ավելացնելու բան չունեմ»։

ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Լարիսա Ալավերդյանի` որպես փոխարինող անդամի մասնակցության վերաբերյալ հարցադրման առնչությամբ տիկին Զոհրաբյանն առաջարկեց կարդալ ԵԱՀԿ ԽՎ կանոնադրությունը, ուր հստակ նշվում է` փոխարինող կազմը կարող է մեկնել այն դեպքում, երբ հիմնական կազմից որեւէ մեկը բացակայում է եւ քարտուղարությանը գրավոր տեղեկացվում է այդ փոփոխության մասին: Նաիրա Զոհրաբյանը, չլինելով ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, իրեն իրավունք չվերապահեց ասել, թե ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը կոնկրետ ինչ փաստաթղթեր է ներկայացնելու, սակայն նա վստահ է, որ մեր պատվիրակությունը այս անգամ եւս փաստարկված կներկայացնի հայկական կողմի համար հրատապ եւ օրակարգային խնդիրները:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության պահվածքին առնչվող հարցի վերաբերյալ տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը փաստաթղթեր է ներկայացրել ԵԽԽՎ մշակույթի հանձնաժողովին առ այն, թե ինքը փորձել է մոլորության մեջ գցել վեհաժողովի պատգամավորներին` նրանց բաժանելով «21-րդ դարի վանդալները» տեսաֆիլմը, ուր ցուցադրված են վիդեոկադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները Ջուղայում ջարդում հայկական խաչքարերը: Ռաֆայել Հուսեյնովը չի ասում, որ իրենք վանդալ չեն, այլ փորձում է ապացուցել, որ դրանք ոչ թե հայկական, այլ ալբանական գերեզմանոցներ են` մեղադրելով հայկական կողմին այլոց մշակույթը յուրացնելու մեջ: Տիկին Զոհրաբյանը պատրաստում է տեղեկանք, որն առաջիկայում ուղարկելու է ԵԽԽՎ մշակույթի հանձնաժողովի նախագահ Էնդրյու Մակինտոշին, քանի որ, ըստ ադրբեջանական աղբյուրների, Էնդրյու Մակինտոշը պաշտպանել է Հուսեյնովի տեսակետը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ «Հարկերի մասին» օրենսդրական փաթեթի առնչությամբ իրենք վերապահումներ ունեն եւ առաջիկա  խորհրդարանական լսումների ժամանակ կնեկայացնեն իրենց առաջարկները, որից էլ կախված կլինի իրենց քվեարկությունը:

Արձանագրելով, որ «Հարկերի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու խնդիրը խորհրդարանում բուռն քննարկումների առարկա դարձավ` ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանը նկատեց, որ պատգամավորներն ու կուսակցություններն արդեն մեծ ուշադրություն են հատկացնում ՏԻ ոլորտին: Ըստ նրա` փոփոխությունների այս փաթեթն ԱԺ նոր չի բերվել, այն արդեն երկար ժամանակ քննարկվում է, դրանց վերաբերյալ անգամ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ:

 ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը կարեւորում է երիտասարդ ընտանիքների մատչելի բնակարանային ծրագրի հաստատումը եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված այն փոփոխությունը, որով այս կամ այն պատճառով ուսումը տասը տարի դադարեցրած մի քանի հազար քաղաքացիներին հնարավորություն է տրվում շարունակել կրթությունը:
 


05.02.2010
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը կանցնի այլ աշխատանքի
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այդ առիթով պարոն Պետրոսյանն ասաց. «Անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` անցած ժամանակաշրջանում իր ղեկավարությամբ...

05.02.2010
ՀՀ ԱԺ նախագահը ընդհանուր բժշկական զննում է անցնելու
Փետրվարի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Գերմանիա` ընդհանուր բժշկական զննում անցնելու նպատակով:...

05.02.2010
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ հարավկորեական ընկերության ներկայացուցիչը ստորագրեցին համաձայնագիր
Փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի եւ հարավկորեական Ջի-Էս Ինջինիրինգ ընդ Քոնսթրաքշեն կորպորացիայի միջեւ, ի դեմս ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ կորեական ընկերության նախագահի տեղակալ Սունգ Կի Չոյի, կնքվեց համաձայնագիր, ըստ որի` կորեական ընկերությունը պատ...


05.02.2010
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 5-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Եվրախորհրդին կից գործող կանանց լոբբի ներկայացուցիչ Մարշա Սքոթին եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանին: Տիկին Զոհրաբյանը հյուրերին տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել...

05.02.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Զրուցակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի համագործակցությունը եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվեցին 2009թ. ապրիլի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am