National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.2.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
02.02.2010
Բաց դասը վարեց ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը
1 / 1

Փետրվարի 2-ին Ազգային ժողովի  «Բաց դռների» ծրագրի  շրջանակներում Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դպրոցների մի խումբ աշակերտների հետ հերթական բաց դասը վարեց Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը:

Տկն. Պետրոսյանը ողջունեց «Բաց դասի» մասնակիցներին, ներկայացրեց ծրագրի նպատակը, ծանոթացրեց Ազգային ժողովի սահմանադրական լիազորություններին, կառուցվածքին, օրենսդրական նախաձեռնությունների ընթացակարգին, խորհրդարանում քաղաքական ուժերի ներգրավվածությանը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների փոխհարաբերություններին, խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Աշակետները տիկին Պետրոսյանին ուղղեցին հանրակրթությանը, հայ-թուրքական արձանագրություններին, պատգամավոր-ընտրող փոխհարաբերություններին, օրենսդիր մարմնում կանանց ներգրավվածության եւ այլ բազմաթիվ հարցեր:

Բաց դասն անցավ անկաշկանդ ու անմիջական հարցադրումների ու երկխոսության մթնոլորտում:

Ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ԱԺ փոխնախագահ Ա. Պետրոսյանին  եւ ցանկություն հայտնեցին, որ «Բաց դաս» ծրագիրը լինի  շարունակական: Տկն փոխնախագահը բարեմաղթեց աշակետներին անձնական եւ ուսումնական հաջողություններ, որ նրանք ձեռքբերեն գիտելիքներ այն գիտակցումով, որ վաղը իրենք են լինելու Հայաստանի պետականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության եւ հզորացման պատասխանատուները:
 


02.02.2010
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերն ու վավերացրեց միջազգային պայմանագիրը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռների» ծրա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am