Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 4 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 72 հարց, միջազգային 8 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 5-8 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 5-ի ԱԺ նիստում: