National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
29.09.2009
Պաշտոնական այցով Իրանում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը

Սեպտեմբերի 29-ին սկսվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:

Կեսօրին, Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց ԻԻՀ Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Սեյյեդ Մոհամմադ Հասան Աբութոռաբիֆարդը, ում հետ պրն. Աբրահամյանը կարճատեւ զրույց ունեցավ օդանավակայանի պատվո հյուրերի սրահում:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարան, որտեղ եւ տեղի ունեցավ պրն. Աբրահամյանի եւ ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հանդիպումը:

Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը՝ ԻԻՀ խորհրդարանի նախագահն իր վստահությունը հայտնեց, որ դարերի եւ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական բարեկամությունն ի դեմս երկու երկրների ղեկավարության այսօր գտել է այդ հարաբերությունների արժանի ու հավատարիմ ջատագովների: Նա նաեւ հույս հայտնեց, որ այդ ամուր պատմական հիմքը թույլ է տալիս այսօր զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում` ներառյալ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաձայնեց երկկողմ հարաբերությունների ԻԻՀ խորհրդարանի նախագահի գնահատականի հետ: Նա վերահաստատեց պրն. Լարիջանիին Հայաստան այցելելու իր հրավերը եւ հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս կհյուրընկալի Երեւանում իր իրանցի գործընկերոջը:

Հանդիպման ընթացքում պրնք. Աբրահամյանը եւ Լարիջանին քննարկեցին վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-իրանական ամուր ու բարեկամական հարաբերությունները բխում են երկու երկրների երկարաժամկետ ռազմավարական շահերից: Այդ համատեքստում նրանք քննարկեցին տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը: Իր գործընկերոջ խնդրանքով՝ պրն. Աբրահամյանը պրն. Լարիջանիին ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցություններում, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացում վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ պայմանավորվածություն ձեռք բերեցին խորացնել ՀՀ եւ ԻԻՀ միջխորհրդարանական համագործակցությունը:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ, որտեղ հանդիպում ունեցավ ԻԻՀ ԱԱԽ քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հանդիպման ընթացքում ԻԻՀ ԱԱԽ քարտուղարը պրն. Աբրահամյանին ներկայացրեց ՀՀ Անվտանգության խորհրդի հետ համագործակցության ծրագրերը: Ապա զրուցակիցները ձեռնամուխ եղան տարածաշրջանային անվտանգության խնդիրների քննարկմանը:

Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպում ունեցավ Թեհրանում աշխատող հայ դիվանագետների հետ:


29.09.2009
Գեղարքունիքի համայնքապետերը խորհրդարանում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին խորհրդարան էին հրավիրվել Գեղարքունիքի մարզպետը, համայնքապետերը, պետական գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` քննարկելու «Սեւան» ազգային պարկի հարակից տար...

29.09.2009
Ակնկալվում է արդյունավետ համագործակցության վերսկսում
Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջատինդեր Չիմային: Հանդիպման առանցքում USAID/ARMENIA ընդհատված ծրագրի վերսկսման, աշխատանքների կազմակերպման ընթացքի, ոլորտների ընտրությանն առնչվող հարցերն էին: ԱԺ փ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am