National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
25.09.2009
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ԵՄ ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 25-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը,  ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոն, ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Մարկ Ֆոսեթը:

Պարոն Նիկոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքները,   զեկույցի հիմնական ուղղվածությունը եւ    խնդրին առնչվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ իր նկատառումները:

Պարոն Նիկոյանի գնահատմամբ` զեկույցը ավելի մեղմ ընդունվեց, քան ինքը սպասում էր, ինչը  պայմանավորված է մի շարք գործոններով, իսկ հիմնական պատճառն այն է, որ  հանձնաժողովն անաչառ գտնվեց տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրության հարցերում,   իր առջեւ դրված խնդիրները հիմնականում լուծեց եւ տվեց հստակ  պատասխաններ:
Հանձնաժողովը փաստերը քննելիս միշտ հիմնվել է կոնկրետ աղբյուրների վրա` զերծ մնալով կամայական մեկնաբանություններից ու եզրակացություններից: Ահա թե ինչու առայժմ ոչ մի փաստարկված քննադատություն չկա ոչ իշխանական եւ ոչ էլ ընդդիմադիր թեւից: Հանձնաժողովը իրադարձությունների կրկնումը բացառելու նպատակով զեկույցում քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական եւ այլ լուծումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել, որոնց կատարման ընթացքին հետեւելու նպատակով անհրաժեշտ է համարել ստեղծել մոնիտորինգի խումբ: Հանձնաժողովը կարեւորելով մեղավորների հայտնաբերումը, միաժամանակ ապագային ուղղված առաջարկներ  է արել  երկրում առկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակը շտկելու եւ  նման ողբերգական իրադարձությունները բացառելու նպատակով:

Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ շուտով ամբողջ զեկույցը կթարգմանվի անգլերեն եւ կուղարկվի  միջազգային կազմակերպություններին եւ հույս հայտնեց, որ նրանց կարծիքը զեկույցի վերաբերյալ կլինի  օբյեկտիվ ու անաչառ:

Պարոն Սեմնեբին շնորհակալություն հայտնեց տեղեկատվության, կատարված  համապարփակ ու մանրակրկիտ աշխատանքի համար` բարձր գնահատելով  զեկույցի կանխարգելիչ նշանակությունը:


25.09.2009
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Սեպտեմբերի 25-ին ՀՀ  Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ «Ֆինանսական համահարթեցման նոր օրենսդրությունը» եւ «Հարկային բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում» թեմաներով: Քննա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am