National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
24.09.2009
Եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է

        
Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց  Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեվիչի գլխավորած պատվիրակության հետ:

Տիկին Զոհրաբյանը գոհունակությամբ փաստելով, որ հայ-լեհական հարաբերությունները բավական դինամիկ են զարգանում` նշեց, որ   Հայաստանը հետաքրքրված է առավել զարգացնել երկկողմ հարաբերությունները Լեհաստանի հետ, խորացնելով համագործակցությունը տարբեր բնագավառներում, այդ թվում նաեւ՝ առավել ակտիվացնելով խորհրդարանական համագործակցությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից է, նշելով, որ Հայաստանն իրապես կարեւորում է ԵՄ-ի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Լեհաստանը`  որպես ԵՄ անդամ եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրի նախաձեռնող երկիր, մեծ դեր կարող է ունենալ «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների միջեւ համագործակցություն ծավալելու գործում, ինչը տարածաշրջանի կայուն զարգացման հնարավորություն կստեղծի։

Պարոն Միկոլայ Դովգելեւիչն ասաց, որ ինքը Հայաստանում է գտնվում Հայաստան-ԵՄ հարաբերությունները ակտիվացնելու համար առաջնահերթությունները ուրվագծելու եւ համատեղ ծրագիր մշակելու նպատակով: Նա տեղեկացրեց, որ պատվիրակությունը արդեն հանդիպել է ՀՀ նախագահի հետ, քննարկվել է ազատ առեւտրի համաձայնագիր ունենալու հարցը, ինչը հանրապետության ղեկավարի հավանությանն է արժանացել: Նա նշեց, որ  խնդրի լուծման համար Հայաստանի եւ ԵՄ-ի  օրենքների ներդաշնակեցման անհրաժեշտություն է առաջանալու, եւ այս գործում ՀՀ խորհրդարանի, մասնավորապես եվրաինտեգրման հանձնաժողովի դերը չափազանց մեծ է լինելու:

Կողմերը կարեւորեցին «Եվրանեսթի»՝ գործընկերության անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի  հիմնումը, ինչը հնարավորություն կտա խորհրդարանական դիվանագիտության կարեւոր ռեսուրսի գործադրմամբ լուծել եվրաինտերգման բազում ասպեկտներին առնչվող խնդիրներ։

Քննարկվեցին նաեւ վիզաների ազատականացմանը, հայ-թուրքական երկխոսությանը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:


24.09.2009
Քննարկում հանձնաժողովում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ   կազմակերպել էր քննարկում «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում կառավարության հեղինակած փոփոխությունների վե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am