National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
07.09.2009
Հանձնաժողովը պատրաստում է եզրակացությունը
Սեպտեմբերի 7-ին 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հրավիրել էր նիստ` քննարկելու նախ հանձնաժողովի զեկույցին առնչվող հարցեր, ապա եւս մեկ անգամ քննության առնելու Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները:

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ներկաներին առաջարկեց հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության մեջ ներառել թե  փաստահավաք խմբի ներկայացրած  պաշտոնական  եւ թե խմբի նախկին անդամների առանձին  զեկույցները: Հանձնաժողովի ղեկավարի  համոզմամբ` այսպես հնարավոր կլինի ապահովել վերջնական եզրակացության անկողմնակալությունը:  Փաստաթղթի մեջ հանձնաժողովականները պատրաստվում են եզրակացություն տալ մարտի մեկին արձանագրված` մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը որոշեց զեկույցի պատրաստման համար ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի Գուրգեն Արսենյանը: Վերջինիս հանձնարարվեց նաեւ այցելել զորամասերի իրային պահեստներ` ստուգելու փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի ունեցած տվյալները մարտի մեկին պահեստներից դուրս բերված զինվորական հագուստների մասին: Չնայած ստուգմանը մասնակցելու Սամվել Նիկոյանի առաջարկին ի պատասխան ՀԱԿ-ից ստացված մերժմանը` հանձնաժողովը որոշեց մեկ անգամ եւս դիմել Անդրանիկ Քոչարյանին եւ Սեդա Սաֆարյանին` պահեստներում այդ օրերին գրանցված հագուստի ելքն ու մուտքը համատեղ ստուգելու առաջարկով: Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ավարտվում է սեպտեմբերի 15-ին, եւ առաջիկա քառօրյա  նիստերին նախատեսվում է ներկայացնել հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:

Փորձաքննության արդյունքները իրեղեն ապացույց հանդիսացող` մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանի զինվորական բաճկոնի վնասվածքների հետ համադրելու նպատակով հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը դիմել էր հատուկ քննչական խմբին` բաճկոնը հանձնաժողովականների քննությանը ներկայացնելու համար: Հատուկ քննչական խմբի քննիչ Բագրատ Ադամյանը, օրենքով սահմանված կարգով, հանձնաժողովականներին ներկայացրեց իրեղեն ապացույցը, իսկ փորձագետները նկարագրեցին հրազենի պատճառած  վնասվածքների հանգամանքները:  Փորձագիտական եզրակացության համաձայն`  Տիգրան Աբգարյանի ձմեռային զինվորական բաճկոնի վրա հրազենով պատճառվածից բացի այլ վնասվածքներ չկան: Լրացուցիչ քննության համար, Սամվել Նիկոյանի խոսքերով, հիմք էին հանդիսացել  տարաբնույթ մեկնաբանությունները:

07.09.2009
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա հանձնաժողովի անդամներին  հաշվետվություն ներկայացրեց կատարված աշխատանքների, ինչպես նաեւ` Եվրոպական հանձնաժողովի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածութ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am