National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.09.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ընդունեց Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյորկեին: Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը:

Ողջունելով հյուրին, տիկին Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի Հանրապետության որդեգրած արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը` եվրոպական ինտեգրացիան, այդ թվում նաեւ` ԵՄ «Արեւելյան գործընկերություն»  ծրագիրը:  Հանձնաժողովի նախագահ տիկին Զոհրաբյանը կարեւորեց ԵՄ  խորհրդատուների աշխատանքը Հայաստանում եւ հույս հայտնեց, որ առաջիկայում Ազգային ժողովում նույնպես կնշանակվի  ԵՄ-ի խորհրդատուն: Անդրադառնալով  հանձնաժողովի աշխատանքներին` տիկին Զոհրաբյանը նկատեց, որ հանձնաժողովը կարիք ունի վերապատրաստված ու պրոֆեսիանալ փորձագետների եւ առաջարկեց Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերի շրջանակում դասընթացներ կազմակերպել նաեւ հանձնաժողովի փորձագետների համար,  ինչը հնարավորություն կտա  առավել արդյունավետ դարձնել ՀՀ օրենսդրությունը  եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործընթացը: Նա շեշտեց, որ խորհրդարանի աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը հատկապես կարեւորում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ այդ ուղղությամբ կատարվում են որոշակի աշխատանքներ:

Ի թիվս այլ ծրագրերի, որոնք հանձնաժողովը մտադիր է իրականացնել, նախատեսվում է խորհրդարանի «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում  անցկացնել «Եվրոպական շաբաթ խորհրդարանում» միջոցառումը, ինչը եւս կնպաստի հանրությանը  եվրոպական ինտեգրացիան իր ողջ ծավալով ներկայացնելուն:

Այս եւ այլ ծրագրերի շուրջ ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ:

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյորկեն նշեց, որ իր ղեկավարած խորհրդատավական խումբը հնարավորը կանի լավագույնս համագործակցելու համար:


03.09.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնակցեց Եվրոպայում ընտրական գործընթացների քննարկմանը
Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ԵԸԻԸ) կազմակերպած համաժողովին: ԵԸԻԸ-ի  ամենամյա հանդիպումն այս տարի տեղի է ունենում Երեւանում` «Ընտրական իրավունքների դատական պաշտպանությունը» խորագրի ներքո:Պարոն Աբրահամյանը ել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am