National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
02.09.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀ ԱԳՆ եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Սեպտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում  տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը  ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ` ամենամյա հավաքի շրջանակում:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում անդրադարձավ ՀՀ ԱԺ միջազգային գործունեությանը եւ ՀՀ ԱԺ-ՀՀ ԱԳՆ համագործակցությունը խորացնելու հարցերին: Այնուհետեւ պարոն Աբրահամյանը պատասխանեց հավաքի մասնակիցների հարցերին եւ մասնակցեց ծավալված քննարկմանը:

Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասաց. «Ազգային ժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը կազմում է մեծամասնություն: Ես` որպես ՀՀԿ  գործադիր մարմնի անդամ, ինչպես նաեւ խորհրդարանական մեծամասնությունը, աջակցում ենք Նախագահ Սարգսյանի սկզբունքային ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է մեր երկրի շահերի համակողմանի եւ հետեւողական պաշտպանությանը»։

Հավաքի աշխատանքներին նաեւ մասնակցեցին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին

«Հարգելի պարոն նախարար,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների այս հավաքում, ինչն ավանդույթի է վերածվել ու իր գործուն դերն ունի ՀՀ արտաքին քաղաքականության համակարգված ու նպատակային իրականացման հարցում:

Արտաքին քաղաքականության բնագավառում ՀՀ Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված իրավասությունները նախեւառաջ պետք է դիտարկել իշխանությունների տարանջատման համատեքստում, սակայն, հատկապես փոքր պետությունների պարագայում, մեծ է նաեւ խորհրդարանի դերը արտաքին քաղաքական խնդիրները հնչեցնելու գործում:

Ամբողջ աշխարհում լայն կիրառում ունի խորհրդարանական դիվանագիտության պրակտիկան, որը պաշտոնական դիվանագիտությանը զուգահեռ ընթացող գործընթաց է: Այն առանձնահատուկ կիրառում ունի հակամարտությունների կարգավորման, ընտրությունների վերահսկման, մշակութային երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ միգրացիայի բնագավառներում, ինչպես նաեւ տնտեսական ու սոցիալական հարցերում:

ՀՀ ԱԺ գրեթե բոլոր մշտական հանձնաժողովները ինչ-որ չափով ներգրավված են երկրի արտաքին հարաբերություններին առնչվող հարցերում, սակայն հիմնական աշխատանքն այս ոլորտում իրականացնում են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները, մասնավորապես միջազգային պայմանագրերի վավերացման, միջխորհրդարանական կապերի խորացման, եվրոպական տարբեր կառույցների հետ հարաբերությունների զարգացման, ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու եւ այլ հարցերում:

ՀՀ Ազգային ժողովը շուրջ մեկ տասնյակ երկրների հետ կնքել է միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրեր: ՀՀ ԱԺ-ում գործում են հինգ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովներ: Քառասունվեց երկրների խորհրդարանների հետ ձեւավովել են բարեկամության պատգամավորական խմբեր:

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունները մշտապես ներկայացված են ու ակտիվ գործունեություն են ծավալում տարբեր միջազգային կառույցների ու կազմակերպությունների շրջանակում, մասնավորապես ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Միջխորհրդարանական միությունում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժոովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում:

Բացի այդ, մոտ ժամանակներս խորհրդարանում նախատեսվում  է միջազգային կառույցներում ներկայացված ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեությունը համակարգող մարմնի ստեղծում:

ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ գործադիր իշխանության  հետ զուգահեռ, կարող է առավել ազդեցիկ ու կառուցողական գործել, հատկապես այն դեպքերում, երբ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով սահմանափակ է գործադիր իշխանությունների հնարավորությունները:

Նմանօրինակ եւ կարեւոր ձեռքբերում էր վերջերս Ստրասբուրգում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ԵԽԽՎ կողմից համապատասխան բանաձեւի ընդունումը:

ՀՀ Ազգային ժողովը դերակատարություն կարող է ունենալ նաեւ այն երկրների հետ շփումների իրականացման հարցում, որոնց հետ Հայաստանը չունի  դիվանագիտական հարաբերություններ: Դրա վառ օրինակ կարող է լինել Սաուդյան Արաբիան, որի խորհրդարանում ստեղծվել է բարեկամության խորհրդարանական խումբ, նմանատիպ խումբ ձեւավորվում է նաեւ ՀՀ Ազգային ժողովում:

Բացի այդ, խորհրդարանը մեծ դեր կարող է ունենալ որպես կապող օղակ պաշտոնական դիվանագիտության եւ հասարակական դիվանագիտության միջեւ: Խորհրդարանը իր պատգամավորների միջոցով հասարակության մտահոգություններն արտաքին քաղաքական հարցերում առավել հասանելի է դարձնում իշխանություններին, իսկ կառավարության քաղաքականությունը կարեւոր հարցերի շուրջ` հասարակության լայն զանգվածներին: ՀՀ ԱԺ լսումների միջոցով լայն հասարակական հնչեղություն է տրվում արտաքին քաղաքական այնպիսի նուրբ հարցերին, ինչպիսիք են` Թուրքիայի հետ հարաբերությունները, ԼՂ հիմնախնդիրը  եւ այլն:

Մեծ է խորհրդարանական պատվիրակությունների դերը հատկապես միջազգային կազմակերպություններում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու գործում, մասնավորապես Եվրոպական կառույցների շրջանակում:

Միջազգային կազմակերպություններում եւ օտար երկրներում արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն իր բոլոր ասպեկտներով, խնդրի կարգավորման բանակցային գործընթացն առավել արդյունավետ ներկայացնելու համար, կարեւոր է ՀՀ ԱԺ-ՀՀ ԱԳՆ առավել համակարգված աշխատանքների իրականացումը:

Չնայած վերջին շրջանում զգալի ակտիվացել է ՀՀ ԱԺ-ՀՀ ԱԳՆ համագործակցությունը, սակայն այն դեռեւս համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ չի կրում: ՈՒստի առաջարկում եմ ձեր օրակարգում ներառել հետեւյալ հարցերը.

- անհրաժեշտ տեղեկատվության երկուստեք տրամադրում,

- ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր հարցերի շուրջ համատեղ քննարկումների պարբերական կազմակերպում,

- ՀՀ ԱԺ-ՀՀ ԱԳՆ համագործակցության կոորդինացման նպատակով ՀՀ ԱԳՆ-ում համապատասխան մակարդակով պաշտոնյա անձի նշանակում,

- օժանդակություն` միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման, նոր խմբերի ստեղծման,

փոխայցելությունների կազմակերպման հարցերում,

- արտերկրում պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի գործունեության մասին համապատասխան տեղեկատվության ներկայացում,

- օտարերկրյա խորհրդարաններում եւ ՀՀ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մասին երկուստեք տեղեկատվության տրամադրում, քաղաքական կամ գաղափարական ընդհանրություններ ունեցող կուսակցությունների միջեւ կապերի հաստատում եւ գործակցության զարգացում,

- օտարերկրյա խորհրդարաններում հայազգի պատգամավորների մասին ամբողջական տեղեկատվության տրամադրում, վերջիններիս հետ կապերի հաստատում ու գործակցության ծավալում,

- օտար երկրներում ու միջազգային կառույցներում համատեղ ու արդյունավետ լոբբիստական աշխատանքների կազմակերպում:

Հարգելի գործընկերներ,

Կխնդրեի ներկայացնել ձեր նկատառումներն ու առաջարկները ՀՀ ԱԺ-ՀՀ ԱԳՆ համագործակցության իմ կողմից մատնանշված ոլորտների եւ ուղղությունների մասին:

Հուսով եմ, որ համատեղ ջանքերով, ավելի ակտիվ ու պարբերական շփումներով, կկարողանանք ճիշտ ու համակարգված օգտագործել ՀՀ ԱԺ-ՀՀ ԱԳՆ համագործակցության ողջ ներուժը:

Շնորհակալություն »:

          


02.09.2009
ՀՀ ԱԺ աշխատակիցները Եգիպտոսում մասնակցեցին վերապատրաստման դասընթացի
2009 թ. օգոստոսի 16-27-ը ՀՀ ԱԺ աշխատակազմի 15 աշխատակիցներ մասնակցեցին ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի կազմակերպած «Իրավական մեխանիզմի աշխատանքի կազմակերպում» թեմայով դասընթացին, որն անցկացվում էր Եգիպտոսի դատական հետազոտությունների ազգային կենտրոնում: Վերոնշյալ կե...

02.09.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը ԼՂՀ անկախության 18-ամյակի կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հայ ժողովրդի ձեռքբերումները խորհրդանշող ամենանշանակալից տոներից մեկի` ԼՂՀ անկախության 18-ամյակի կապակցությամբ: Գլուխ խոնարհելով Արցախի անկախության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների հիշատակի առջեւ` առավել պարտավորված պետք է լինենք եւ գիտակցե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am