National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.09.2009
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեցին ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի սեպտեմբերի 15-17-ին գումարվող քառօրյա նիստերի օրակարգի  նախագծում ընդգրկվելիք մի շարք օրինագծեր, որոնք արժանացան հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվեց:

Հանձնաժողովի աշխատանքին իր մասնակցությունն ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:  ԱԺ նախագահը նկատեց, որ հանձնաժողովների նիստերին չմասնակցող  պատգամավորների անունները պետք է հայտնի լինեն հանրությանը: Պարոն Աբրահամյանի կարծիքով, եթե որոշ պատգամավորներ չեն մասնակցում հանձնաժողովների նիստերին ապա անհրաժեշտ է դառնում  վերանայել հանձնաժողովների կազմը:

Նշենք, որ հանձնաժողովի 9 անդամից նիստին մասնակցում էր 6 պատգամավոր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման  ներկայացրեց «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը` նշելով, որ ստացվել է մեկ առաջարկություն, որն ընդունվել է: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը երկրորդ ընթեցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որում կատարվող փոփոխությունները կապված են Երեւան քաղաքի կարգավիճակի փոփոխության հետ: Այս օրինագիծը եւս կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ կառավարության ներկայացրած «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Իր հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթեցմամբ քննարկման ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Օրինագծում առաջարկվող փոփոխությունները, ըստ հիմնական զեկուցողի, առնչվում են ինֆորմացիայի արտահոսքին եւ նպատակ ունեն պաշտպանել լրագրողների շահերը:

Նախագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրինագծի վերաբերյալ կառավարության կարծիքը դրական էր:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» իր օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:  Նա նշեց, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածով սահմանվում է, որ քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարով, որը կարող է երկարաձգվել մեկ անգամ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը: Օրինագծով հեղինակն առաջարկում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթները եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի սկզբունքները, օրենքի համապատասխան հոդվածից  հանել համապատասխան մարմիններում աշխատակազմի ղեկավարների պաշտոնավարման ժամկետի սահմանափակման մասին նորմը:  Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եւ Քաղաքացիական ծառայության խորհրդի կարծիքները դրական էին: Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը, այն եւս կընդգրկվի ԱԺ աշնանային եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:    

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի ներկայացրած «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը,  ինչպես նշեց  հեղինակը, տնտեսվարող սուբյեկտների պաշտպանությանն ուղղված, ինչպես նաեւ` հակակոռուպցիոն բնույթի ուղղվածության նախագիծ է:

Այս օրինագծերից բացի քննարկվեցին այլ օրինագծեր եւս, որոնց վերաբերյալ հանձնաժողովն իր եզրակացությունը կներկայացնի հաջորդ նիստում:


01.09.2009
Տեխնիկական աջակցություն` հանձնաժողովին
Սեպտեմբերի 1-ին խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով էին այցելել Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ-ի) ծրագրերի տնօրեն Ջեյմս Մակբեթ Ֆորբսը եւ Հայաստանում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մելանի Մոլթմանը` հանձնաժողովի պատգամավորներին եւ աշխա...

01.09.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց «Բյուրակն» գիտակրթական համալիր
Սեպտեմբերի 1-ին`  Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Երեւանի «Բյուրակն» գիտակրթական համալիր, ուր ուղեկցեց իր թոռնիկին` Զորիկին:Հայաստանի խորհրդարանի նախագահը ողջույնի խոսքով հանդես եկավ առաջին դասարանցիներին գիտակրթական համալիրում ողջունելու հանդիսա...

01.09.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ,Մարդկային քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատեւության հիմքում միշտ էլ եղել եւ մնում է աշխարհաճանաչողության արդյունքում ձեւավորված գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին:Պատմական իրողություններով պայմանավորված` կրթության դերն  առավե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am