ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ.
«Ցավով տեղեկացա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան մասին:
Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը մեր հանրությանը լայնորեն հայտնի դարձավ Ղարաբաղյան շարժման տարիներին` իր անվեհեր, ազնիվ եւ ազգանվեր գործունեությամբ: Նա նաեւ ականավոր գիտնական էր. մեծ է եղել նրա ներդրումը ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում: Ազնիվ մտավորականի ու ակտիվ քաղաքացու նրա կերպարը կմնա բոլորիս հիշողության մեջ:
Խորապես ցավակցում եմ Ռաֆայել Ղազարյանի հարազատներին ու մտերիմներին` ծանր կորուստի կապակցությամբ»: