Սեպտեմբերի 7-ին Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը:
Չորրորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 37 հարց:
Ազգային ժողովի սեպտեմբերի 10-13-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց, միջազգային 11 պայմանագիր:
Չորրորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի եւ Ազգային ժողովի սեպտեմբերի 10-13-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 10-ին` ԱԺ նիստում: