National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.9.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.09.2007
Ավարտվեց 2006 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ մշտական հանձնաժողովներում

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը` քննարկելու արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի, էներգետիկայի, ջրային տնտեսության, սակագնային քաղաքականության ոլորտներում «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար,  գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց առանձին ոլորտների` 2006 թ. բյուջետային հատկացումներն ու դրանց կատարողականի արդյունքները: Տեղեկացվեց, որ բնակարանային կոմունալ տնտեսության ոլորտի ծրագրերին 2006 թ. ընթացքում հատկացվել է 22,2 մլրդ դրամ, վառելիքաէներգետիկ համակարգին` 5,1 մլրդ դրամ, գյուղատնտեսության, անտառային, ջրային տնտեսության ու ձկնաբուծության բնագավառներին` 18,3 մլրդ դրամ, տրանսպորտի, ճանապարհային տնտեսության եւ կապի ոլորտներին` 31,4 մլրդ դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ բյուջետային հատկացումները գյուղատնտեսությանը կազմել են 6,2 մլրդ դրամ եւ ներկայացրեց դրա բաշխման պատկերը ըստ առանձին ոլորտների: Ի պատասխան պատգամավորների  այն հարցադրումներին, թե  1,2 մլրդ անտառտնտեսության ծախսերից որքանն է հատկացվել ծառատնկմանը, պարոն Լոքյանը  նշեց, որ թեեւ այդ գումարից 765 մլն դրամը ուղղվել է աշխատավարձերին, բայց 2006 թ. 5-6 հազ. հեկտար ծառատնկում է կատարվել, որից կեսը` վարկային ծրագրով: Նախարարը ծանոթացրեց  նաեւ աֆրիկյան ժանտախտով խոզերի հիվանդացման դեպքերին, հորդորեց չահաբեկվել, քանի որ այդ հիվանդությունը չի անցնում մարդուն անգամ միսն օգտագործելու դեպքում եւ տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը դեռեւս վնասի փոխհատուցման հարց չի քննարկել:

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ վառելիքաէներգետիկ բնագավառի ծախսը 5,1 մլրդ դրամ է եղել` ապահովելով ծրագրային ցուցանիշի 89,6 տոկոս կատարում: Ոլորտում կատարվող ներդրումները մեծ մասամբ իրականացվել են արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին, որոնց թերակատարմամբ էլ հիմնականում պայմանավորված է բնագավառի ծախսերի ցածր կատարողականը: Նախարարը ծանոթացրեց նաեւ էներգետիկայի տարբեր ոլորտներում իրականացվող միջազգային տարբեր ծրագրերի կատարման արդյունքներին: 

ՀՀ քաղաքաշինության նախարարը տեղեկացրեց, որ 2006 թ. բյուջետային հատկացումները իրենց բնագավառին ավելի քան 11 մլրդ դրամ է կազմել, որը առանձին կետերով բաշխվել է ըստ ոլորտների: Մասնավորապես նա ծանոթացրեց կրթական, մշակութային, առողջապահական օբյեկտների կառուցման, բնակարաշինության, վերանորոգման, նախագծային աշխատանքներին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Դավիթ Երիցյանը նշեց, որ իրենց ոլորտին բյուջետային հատկացումները կազմել են ավելի քան 15 մլրդ դրամ: Փոխնախարարը ներկայացրեց պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, պահպանման եւ շահագործման ծախսերն ու ստացված արդյունքները: 2006 թ. կապի բնագավառի ծախսերը կազմել են շուրջ 147,7 մլն դրամ` ապահովելով նախատեսված ծախսերի 98,8 տոկոսը, որն ուղղվել է Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ֆինանսավորմանը:

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանի տեղեկացմամբ`  իրենց ոլորտի բյուջետային ծախսերը եղել են 1,7 մլրդ դրամ:

ՀՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ 2006 թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են մոտ 366 մլրդ դրամ եւ գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել են աճի բարձր տեմպեր: 2006 թ. պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 165,9 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, 39,9 մլրդ դրամ` ակցիզային հարկ, 65,3 մլրդ դրամ` շահութահարկ, 35,5 մլրդ դրամ` եկամտահարկ, 15,1 մլրդ դրամ` հաստատագրված վճար, 7,7 մլրդ դրամ` պարզեցված հարկ, 18,9 մլրդ դրամ` պետական տուրքեր, ինչպես նաեւ` այլ հարկային եկամուտներ:

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող եւ տնտեսական մրցակցության հանձնաժողովների ղեկավարները նույնպես ներկայացրին իրենց ոլորտներին 2006 թ. բյուջետային հատկացումներն ու դրանց կատարողականը:


07.09.2007
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 7-ին տեղի   ունեցան  ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:Արեւիկ Պետրոսյանի նախագահությամբ` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի  նիստում  քննարկվեցին օրակարգում ընդգրկված 3 հարցեր:  ...

07.09.2007
Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 7-ին Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի  եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am