National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.1.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.01.2024
Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից
1 / 3

Գործադիրը, փոփոխություն կատարելով Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Զեկուցողի տեղեկացմամբ վերոնշյալ կազմակերպությունը տասնյակ տարիներ փաստացի գործունեություն չի իրականացրել: Նշվել է, որ 2013 թվականին այն հանվել է մասնավորեցման ցանկից եւ փոխանցվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը` որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով: Առնակ Ավետիսյանի խոսքով դրանք չեն իրականացվել, եւ կազմակերպությունը նորից ընդգրկվել է մասնավորեցման ծրագրում:

«Մենք այս ընթացքում ինտենսիվ աշխատել ենք կազմակերպության համար ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ, սակայն, արդյունքում, որեւէ առաջարկ չենք ստացել»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը եւ հավելել` Պաշտպանության նախարարությունը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե` առաջարկելով զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով իրենց հատկացնել կազմակերպության գույքը:

Զեկուցողը փաստել է, որ Կառավարության որոշումը կայացվել է, գույքը հանվել է կազմակերպության հաշվեկշռից եւ դարձել է պետական սեփականություն:

Ըստ Առնակ Ավետիսյանի` մշակվում է «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքը, որը թույլ կտա վերացնել իրավական բացերն ու անհամապատասխանությունները. «Փորձում ենք իրականացնել  պետական գույքի կառավարման համակարգը եւ դրա նպատակադրումները փոխելու քաղաքականություն»:

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
 


31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովին: Խորհրդարանների ղեկավարները նախ շրջայց են կատարել «Թումո» կենտրոն...

31.01.2024
Առաջարկվում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին եւ վիճակախաղերին մասնակցելու հնարավորությունը
««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նախաձեռնութ...

31.01.2024
Նախատեսվում է կանխել ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի ջրօգտագործումն ու սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ արդյունահանումը
Նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, ինչպես նաեւ Սեւանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ ապօրին...

31.01.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենքների նախագծեր
Առաջարկվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, որը նպաստելու է Հայաստանում բժշկական օգնության որակի բարձրացմանը, իսկ կարգավորումները համահունչ կլինեն զարգացած երկրներում գործող կարգավորումներին: Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մա...

31.01.2024
Դեղերի փորձագիտական կենտրոն ՓԲԸ-ն կվերաձեւակերպվի ՊՈԱԿ-ի
Առաջարկված փոփոխությունները բաժանվում են մի քանի խմբի: Առաջին խումբը՝ ներդաշնակեցումն է ԵԱՏՄ կարգավորումների հետ, հասկացությունների որոշակի հստակեցումներն ու ճշգրտումներն են. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ եւ փոփոխութ...

31.01.2024
Առաջարկվում է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակության ապրանքների արտաքին առեւտուրը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրինագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով նախագծի նպատակն է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակության ապրանքների (սեւ եւ գունավոր մ...

31.01.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

31.01.2024
Մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Ալեն Սիմոնյանը՝ Մարկետա Պեկարովա Ադամովային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով գ...

31.01.2024
Առաջարկվում է թանկարժեք մետաղների արտահանման գործընթացն իրականացնել լիցենզիաների տրամադրմամբ
Նախագծի նպատակն է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների` ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտաքին առեւտուրը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները: «...

31.01.2024
Կառավարությունն առաջարկել է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում
Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարել, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է որոշակի հարկային կարգապահական չափորոշիչների: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնե...

31.01.2024
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստ...

31.01.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

31.01.2024
Ալեն Սիմոնյանի եւ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ մամուլի ասուլիսը. ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը:...

31.01.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am