ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունվարի 24-ին Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ: