National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.1.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.01.2024
Ավստրիայի խորհրդարանականները հյուրընկալվել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 10

Երախտագիտություն եմ հայտնում Ավստրիայի խորհրդարանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձեւը հոկտեմբերին միաձայն ընդունելու համար: Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի Դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդին: Հունվարի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին ընդգծել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Բանաձեւն անդրադառնում է տարբեր միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ ազատ եւ անխոչընդոտ, երկարատեւ մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելուն, ինչպես նաեւ ԼՂ մշակութային արժեքների եւ եկեղեցիների համապարփակ պաշտպանությանը: Այս համատեքստում պատգամավորը տեղեկացրել է, որ ընդամենը երկու օր առաջ ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում, որը նկարահանվել է ԼՂ Հաթերք գյուղում, երեւում է, որ գյուղի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը եւ շրջակա գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի: Նա հավաստիացրել է, որ նման տեսանյութերը, ցավոք, բազմաթիվ են: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է եվրոպական երկրների, այդ թվում՝ Ավստրիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելը եւ պատժամիջոցներ կիրառելը, ինչի արդյունքում այդ պետությունը կհրաժարվի Հայաստանի նկատմամբ հարձակողական մտադրություններից եւ ագրեսիվ գործողություններից:

Ավստրիայի Ազգային խորհրդի «Կանաչներ» խմբակցության անդամ Էվա Էռնստ Ձիձիչը համոզմունք է հայտնել, որ վերոնշյալ բանաձեւն առաջինը չէր եւ վերջինը չի լինելու, քանի որ Հայաստանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ նաեւ մարդասիրական խնդիրների տեսանկյունից, որի շրջանակում Ավստրիան հետագայում ավելի շատ անելիք կունենա:

Վերը նշված բանաձեւը հանդես է գալիս նաեւ Հայաստանին անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման նպատակով: Այս առումով հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու ծրագրերը, նշել, որ ՀՀ կառավարությունը կարճաժամկետ ծրագրերով խնդիրները լուծել է, սակայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով ժողովրդավար երկրների աջակցության կարիքն ունի:

Հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանն անդրադարձել են տարածաշրջանային եւ անվտանգային խնդիրներին, երկկողմ մշակութային ու տնտեսական կապերի ակտիվացմանը: Կարեւորվել է Ավստրիայի աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ մեր երկիրը 2018 թվականից հետո ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, եւ այս իմաստով եվրոպական ինտեգրումն ու եվրոպական քաղաքակրթությունը Հայաստանում զարգացնելը մեզ համար կենսական նշանակություն ունի: Ըստ նրա՝ Հայաստանի համար ժողովրդավարությունը նաեւ անվտանգության գործոն է: Այս համատեքստում ընդգծվել է եվրոպական երկրների աջակցությունն անվտանգային, տնտեսական եւ ժողովրդավարության հարցերում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ այցերի ակտիվացմանը, ժողովրդավար երկրների լավագույն փորձի ուսումնասիրությանն ու  տեղայնացմանը: Կարեւորվել է երկու խորհրդարանների համանման հանձնաժողովների սերտ համագործակցությունը:


17.01.2024
Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի եւ Ավստրիայի խորհրդարանների հարաբերությունները. Սարգիս Խանդանյան
Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի եւ Ավստրիայի խորհրդարանների հարաբերությունները, շփումները: Արդյունավետ է համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Ողջունելով Հայաստան այցելած Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը` ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...

17.01.2024
Երախտապարտ ենք Ավստրիայի խորհրդարանին հայանպաստ գործողությունների համար. Շիրակ Թորոսյան
Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարին, եւ այդ ժամանակաշրջանից դրանք դինամիկ զարգանում են: Այս մասին հունվարի 17-ին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը՝ Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավորների հետ հանդիպմանը: «Ուզում եմ...

17.01.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունվարի 18-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00: ...

17.01.2024
Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էվա Էռնստ Ձիձիչի գլխավորած  պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am