National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.1.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
10.01.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական փաթեթներ
1 / 2

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի ընդունմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար, ինչպես նաեւ կկարգավորվեն ընդհանուր վարութային հարցեր: Նպատակն է բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով այս վարչական գործիքը դրական ազդեցություն չի ունենում հարկ վճարողների հետագա վարքագծի վրա, որով էլ պայմանավորված առաջարկվում է այս պատասխանատվության նորմը ճանաչել ուժը կորցրած: Նա հավելել է, որ գործում է հարկ վճարողի պարտավորությունների կատարման բավականին արդյունավետ գործիքակազմ, սահմանված են նաեւ ուշացման համար օրական տույժեր: Առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն կատարվել: Կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի փետրվարի մեկից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով էլ նախատեսվում են բանակցային ուժեղ դիրքի չարաշահումների նոր դրսեւորումներ: Խոշոր առեւտրային ցանցերն իրենց կայքերում պետք է ունենան իրենց հետ տնտեսական հարաբերությունների կառուցման հստակ պահանջներ: Նախատեսվում են մատակարարի ապրանքի ընտրության չափանիշները եւ պայմանները, նոր մատակարարների մուտքն առեւտրային ցանց, հստակեցվում են առեւտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները:  Սահմանվում են ցանցի կողմից մատակարարին վճարման ենթակա առավելագույն ժամկետները. պարենային ապրանքների դեպքում առավելագույն ժամկետը մինչեւ 30 օրն է, իսկ ոչ պարենային ապրանքների դեպքում՝ մինչեւ 60 օրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել է տեխնիկական երկու փոփոխություն:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:


10.01.2024
Բանկային սակագների, թվայնացման, կրիպտոարժույթների եւ ֆինանսական համակարգի հարցերը քննարկվել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հունվարի 10-ին բանկային համակարգի բարեփոխումներին միտված աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Հանդիպմանը մասնակցել են ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները, ԿԲ նախագահը, տեղակալները, ԿԲ խորհրդի անդամները եւ ոլո...

10.01.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հարկային ոլորտին վերաբերող բազմակողմ համաձայնագիրը
««Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը» ստորագրվել է 2016 թվականի հունվարի 27-ին: Այն բխում է ՊԵԿ-ի ռազմավարությունից եւ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակ...

10.01.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է տրանսպորտային միջոցների պահպանության առաջին երեք օրվա համար պետտուրք չգանձել
Նախաձեռնությունն  ուղղված է պաշտպանելու տնտեսվարողների շահերը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումները: Նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հան...

10.01.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը հարկային հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության շրջանակի ընդլայնումն է. ՊԵԿ նախագահ
Նախագծի նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է. այս մա...

10.01.2024
Կկանոնակարգվեն հարկային եւ մաքսային ծառայությունների ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները
««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի եւ կից նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հարկային եւ մաքսային ծառայությունների ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամ...

10.01.2024
Գործադիրն առաջարկում է հսկիչ գնման գործընթացի որոշ մասեր տեսաձայնագրել
Հարկային եւ Վարչական դատավարության օրենսգրքերում ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթով վարչարարական մի շարք փոփոխություններ են նախատեսվում: Թեմատիկ ստուգումների ընթացքի եւ դրանց արդյունքների հիմնական նպատակներից մեկը տեսաձայնագրու...

10.01.2024
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել են օրենսդրական փաթեթների քննարկումները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 10-ին հրավիրել է հերթական նիստը: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ու «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» եւ դրանց կից օրենքներում փոփոխություններ ու լր...

10.01.2024
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փաթեթի նպատակը հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացումն է. այս մասին ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Եթե հարկ վճարողն իր հաշվարկով հ...

10.01.2024
Նախաձեռնությամբ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թ. չի կիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում
Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներով սահմանվո...

10.01.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.01.2024
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային գոտիներում առեւտրային գործունեությունն առաջարկվել է կազմակերպել մրցույթի հիման վրա
Նախագծով առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Այս մասին ասել է ՀՀ...

10.01.2024
10 տարում հարկային արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն. առաջարկվում է հանել արտոնությունը
ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան ...

10.01.2024
Առաջարկվում է ԱՊՀ մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ միասնական մոտեցում ցուցաբերել
Համաձայնագրի նպատակն է համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ: Կսահմանվի կողմերի փոխգործակցության կարգը՝ անձը հաստատող եւ պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող, հարկադիր վտարման ենթակա անձանց վերադ...

10.01.2024
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ի եւ Ավստրիայի կառավարությունների միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը վերաբերող արձանագրությունը
Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը խթանում են ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի վրա դնելուն: Սա  թույլ է տալիս ընդգծել ՀՀ պատրաստակամությունը հետ ընդունելու այն անձանց, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում. այս մասին...

10.01.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.01.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am